Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուս մնացեք». «168 ժամ»

Ապրիլ 16,2016 10:35

«Սուս մնացեք»: Սա, թերևս, էթիկայի սահմաններում թույլատրելի միակ կոչն է, որ կարելի է ու պետք է անել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին, ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո, իրար հերթ չտալով՝ մամուլի ակումբներում, տեսախցիկների ու ձայնագրիչների առաջ իրենց պարտքն են համարում ճոռոմ հայրենասիրական դատարկաբանությամբ փաթեթավորված մտքերի արանքում դաս տալ, իրենց կարծիքով՝ խորհուրդ տալ նրանց, ովքեր մտածում կամ բարձրաձայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, Ռուսաստանի ստեղծած մեռելածին կառույցներում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին:

«Սուս մնացեք»: Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր իրենց կուսակցական ղեկավարից բացի, մեկ էլ Ռուսաստանի նախագահի ու այլ պաշտոնյաների մասին խոսելուց են նվաղում ու զգուշավոր դառնում:

«Սուս մնացեք»: Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի, հայ զինվորներին ու երեխաներին սպանած զենքի մասին ՈՒՂԻՂ հարցերին ի պատասխան՝ սկսում են ճամարտակել ու իրենց մեջքի, մտքի ու լեզուների ճկվելու կարողության սահմաններում պաշտպանել ռուսական շահը:

«Սուս մնացեք»: Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր իրենց իսկ խոստովանությամբ ու իրականում փոքր մարդիկ լինելով՝ մեծ-մեծ դատողություններ են անում այն մասին, որ միջպետական հարաբերություններին վերաբերող որոշումներն էմոցիաների հիման վրա չեն կայացվում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի  այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930