Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենք՝ նրա դասերը չքաղելու. «Ազգ»

Ապրիլ 16,2016 09:55

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենքՙ նրա դասերը չքաղելու: Առաջին հանրապետության տարիներին նեղանում էինք Անտանտի մեր «դաշնակիցներից»ՙ (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ) եւ պահանջում, որ նրանք իրենց զորքերով պահեն հայ-թուրքական սահմանը Տրապիզոնից մինչեւ Վանա լճի հարավ: Այդ տարիների գործիչների կարճամտությունը թույլ չէր տալիս գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ լուծումներ փնտրել քեմալական Թուրքիայի եւ բոլշևիկյան Ռուսաստանի միջեւ չտրորվելու համար: Դառը հետեւանքները հայտնի են: Ի՞նչ ենք անում հիմա:

Երկրի նախագահի առաջնորդությամբ արշավ ենք սկսել առանց չակերտների դաշնակից գերտերության դեմ, նրանից պահանջելով, որ զենք չվաճառի մեր թշնամի Ադրբեջանին: Դա բացատրվում է որպես ռազմավարական գործընկերոջ կողմից ստանձնած պարտավորությունների չկատարում, կամ ինչպես տարերքի մեջ ընկած «իրավապաշտպան-փորձագետ-լրատվամիջոց-լրագրող-ակտիվիստ» ամերիկյան գրանտակերական համայնքի կարկառուն եւ ոչ այնքան կարկառուն ներկայացուցիչները դավաճանություն: Նրանց ֆեյսբուքյան բոցաշունչ կոչերը պահանջում են Հայաստանից հանել ռուսական բազան, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից (անգամ նախագիծ են շրջանառության մեջ դնում) եւ այլն: Ասել, թե այդ մարդիկ հիմար են, չի կարելի: Նրանք պարզապես թքած ունեն, թե ինչ տեղի կունենա դրանից հետո Հայաստանի եւ այստեղ ապրողների հետ, քանի որ ցանկացած պարագայում ամերիկյան տերերը նրանց համար «արժեքների» եւ «երազանքի» երկրում տաքուկ անկյուններ կգտնեն: Հետեւաբար «դավաճան» բառն ավելի ճշգրիտ արտացոլում է հենց նման կոչերի հեղինակներին:

Սակայն նախ դիտարկենք, թե ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանը, որոնք «չի կատարել»:

Ռուսաստանը եւ Հայաստանը մոտ 20 տարի առաջ պայմանագիր են ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի եւ սահմանապահ զորքերի տեղակայման մասին: Այդ զորակազմը պետք է պաշտպաներ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, որը նաեւ ԱՊՀ, հիմա արդեն նաեւ ՀԱՊԿ ընդհանուր սահմանն է: Կատարո՞ւմ է իր այդ պարտավորությունը Ռուսաստանը: Անշուշտՙ այս տարիների ընթացքում պաշտպանելով Հայաստանը թուրքական ագրեսիայիցՙ սադրանքներից սկսած մինչեւ մասնակի կամ ամբողջական ներխուժում: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Թուրքիան չի վարանի վերացնել իր նախագահներից մեկի ասածՙ թուրքական աշխարհի միջեւ խրված «անիծյալ սեպը»ՙ Հայաստանը: Եթե դեռ կասկածողներ մնացել են, ապա կարող են հիշել 90-ականների Թուրքիայի կողմից նման գործողություններ սկսելու ցանկության մասին հայտնի տեղեկությունները եւ Ռուսաստանի արձագանքից հետո նման ցանկության անհետացումը, իսկ հիմա էլ թուրքական պարբերաբար ներխուժումները մյուս հարեւան երկրներՙ Իրաք, Սիրիա:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manvel says:

    Այ / բառը չեմ ասում/ Փաստորեն ռուսական զորքերը պաշտպանում են միայն թուրքիաի հարձակումից . և եթե թուրքական զորքերը Նոյեմբերյանից հարձակվեն Հայաստանի վրա ապա ըստ Ձեզ Կամ ըստ պայմանագրի Ռուսական բանակը գորձ չունի?: Դուք Ձեր մարմնի որ մասով եք մտածել այդՙՙՙ տողերը գրելիս?: Այսօր Կրակում են Հայաստանի վրա /Նոյեմբերյան, Տավուշ/ դա հարձակում չի Հայաստանի վրա?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930