Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռությունը, այդ հարցերը չհնչեցնելն անթույլատրելի է». «168 ժամ»

Ապրիլ 16,2016 09:32

80-ականների զենքով կռվելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրավացիորեն ու արդարացիորեն դարձել է այսօր ամենաքննարկվող հարցը: Այն չէր կարող ամենաքննարկվողը չդառնալ, որովհետև 80-ականների ավարտից կարճ ժամանակ անց, 90-ականների կեսից սկսած՝ հայ հասարակությունը տարիներ, տասնամյակներ շարունակ կերակրվել է այն թեզով, թե պետությունն ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով արդիական, գերժամանակակից զենք գնի ու համալրի բանակի սպառազինությունը:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի սպառազինության համալրումն իրականացվել է այդ համալրման պատասխանատուներից շատերի առանձնատների, մեքենաների պարկի ու անձնական «սպառազինության» համալրմանը հակադարձ համեմատական կարգով, այսինքն` երկրորդվել է այլ համալրումներից, այսինքն` գրեթե չի համարվել կամ համալրվել է… 80-ականների զենքով:

Ու այսօր հասարակությունը հարցնում է` ինչո՞ւ է հայկական բանակը կռվել 80-ականների զենքով, որքանո՞վ քիչ կլինեին մեր զոհերը, եթե բանակը կռվեր ոչ թե՝ 80-ականների, այլ՝ ժամանակակից սպառազինությամբ: Այդ հարցերի պատասխանները չեն տրվում, որովհետև տրվելու դեպքում` պատասխանների հետ մեկտեղ, պետք է տրվեն նաև անուն-ազգանուններ` իրենց զբաղեցրած պաշտոններով, զինվորական ու այլ կոչումներով, ու դրանց հետ պետք է տրվեն նաև գրպանված գումարների չափերի մասին տեղեկություններ, տեղեկություններ նաև այն մասին, թե որտեղից, ինչ ժամկետներում պետությունը պետք է հետ գանձի այդ միջոցները ու գնի… ժամանակակից սպառազինություն:

Հասարակությունը գիտի, որ այդ հարցերի պատասխանները չեն տրվելու, բայց ներքին ինչ-որ բնազդով գիտակցում է, որ անգամ պատասխանների բացակայության դեպքում պարտավոր է հնչեցնել դրանք, քանի որ լռությունը, այդ հարցերը չհնչեցնելն անթույլատրելի է ու պետականակործան:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930