Ես անկեղծորեն հավատում եմ, որ հայ հովիվը անձամբ է վնասազերծել ադրբեջանական անօդաչու թռչող սարքը, որն իրականում իսրայելական է: Այսինքն` ես հավատում եմ, եւ շատ անկեղծ, որ ղարաբաղցի հովիվը սարում նստած իր ոչխարը կամ տավարը արածացնելիս է եղել, տեսել է երկնքում բան է պտտվում, իսկ քանի որ այդ հողից բացի նաեւ այդ երկինքն է իրենը, վերցրել է մոտի զենքը եւ նշան բռնել, նշան բռնել եւ կրակել, կրակել եւ վնասազերծել: Ես հավատում եմ այս ամենին, այդ թվում նրան, որ հայ հովիվն իր մոտ զենք ունի:
Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում այն մարդկանց ուրախությունը, որ սա հենց այսպես է տեղի ունեցել, կամ մոտավորապես այսպես: Հովիվը հո սահմանի բերան, ռազմաճակատի վայրում իր գործը չէ՞ր անում, պարզ է չէ՞, որ նա թիկունքում է եղել, եթե, իհարկե, Ղարաբաղում մի սար կա, դաշտ կա, որը թիկունքում է: Համենայն դեպս, պարզ է չէ՞, որ հովիվը սահմանագծին չի եղել: Ու քանի որ հենց ինքն է խոցել, ուրեմն խոցված սարքը հատել է սահմանագիծը, հատել եւ ներս մտել. եթե հովիվն այնտեղ չլիներ, ավելի ներս կգար: Դրանցից մեկն, օրինակ, Ստեփանակերտ հասավ, միայն հասավ: Հովիվն այնտեղ է եղել, բայց արդյոք այնտեղ հովի՞վը պետք է լիներ, մի՞թե դա հովվի տեղն էր, կամ հովվի գործն էր:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: