Որ կոռուպցիան եւ գանձագողությունը լուրջ մարտահրավեր են մեր անվտանգությանը` ապացուցվեց 4-օրյա պատերազմի ժամանակ: Դրա հետ բոլորը համաձայն են: Բայց ես համաձայն չեմ ծայրահեղական առաջարկներին, որոնք հաճախ հնչում են զուտ պոպուլիստական նպատակով: Խոսքը չարաբաստիկ ազգայնացման եւ «կուլակաթափության» մասին է: Եթե որեւէ մեկը հավաքի գրոհայինների մի խումբ, հարձակվի որեւէ օլիգարխի պալատի վրա, հավաքի ոսկեղենը եւ ասի` սա էլ իմ լուման է հայոց բանակին, ապա դա կլինի հենց այն, ինչ ուզում է հակառակորդը` ներքին կոնֆլիկտ, խժդժություն: Էլ չեմ ասում, թե այդ ոսկեղենի որ մասն է մնալու հարձակվողների գրպանում:
Չեմ կասկածում` շուտով վերսկսվելու են մարտական գործողությունները, եւ մենք, եթե չենք կարող դառնալ այդ գործողություններին մասնակցող զինվոր, կարող ենք լինել պետության զինվոր, իսկ պետության ամրության ամենակարեւոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է: Այդ իմաստով ցանկացած, նույնիսկ խորհրդանշական ակտ, որն ուղղված է Հայաստանի որեւէ քաղաքացու դեմ` անկախ նրա պաշտոնից եւ ունեցվածքի չափից, ես դիտարկում եմ որպես ոտնձգություն իմ պետության դեմ: Այդպիսին եմ ես համարում նույնիսկ նման բռնության սպառնալիքը` որքան էլ «վեհ նպատակներով» այն քողարկվի:
Այսօրվա խնդիրների լուծումը ես տեսնում եմ ոչ թե «կուլակաթափության», այլ պետական մեխանիզմները գործի դնելու մեջ: Օլիգարխները պետք է ամբողջությամբ մուծեն իրենց հարկերը, պետական պաշտոնյաները չպիտի գողանան բյուջեից, կառավարությունը չպիտի որոշումներ ընդունի, որի միջոցով նրանք պետական (հարկատուների) փողերն իրար «պաս կտան»: Լավ կլինի՝ օլիգարխներն ինքնակամ հայտարարեն, որ այսինչ գումարը (մեկ միլիոն դոլարից ոչ պակաս, հակառակ դեպքում այդ քայլը զավեշտալի կլինի) նրանք փոխանցում են պաշտպանության նախարարությանը: Մեր հասարակությունը գնահատում է ցանկացած մարդու ցանկացած դրական քայլ` միայն թե այն անկեղծ եւ ոչ ցուցադրական լինի:
Եվ վերջում եւս մի փոքրիկ առաջարկ: Սիրելի սելֆիդայիներ (այս բառի հեղինակը կարծես լրագրող Հովիկ Աֆյանն է-Ա. Ա.), ուզում եք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գարեջուր խմեք, շատ լավ է (ես էլ եմ, ի դեպ, ուզում, պարզապես ժամանակ չունեմ), բայց մի ներկայացրեք դա որպես «մարտական առաջադրանք»` վայելեք ձեր հանգիստն առանց «կոմուֆլյաժի»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարկերի հետ միասին մենաշնորհնարեն էլ ասեք: Ես էլ չեմ ասում կուլակաթափություն, բայց եթե ես էլ չեմ կարող շաքար կամ բանան ներկրել, ինձ ի՞նչ, թե դրանց մենաշնորհներն ունեցող(ներ)ը ինչ են մուծում:
Հերթական անգամ տեսնում ենք մակերեսային վերլուծություն, պարզունակ հակադրություն և որպես արդյունք՝ կրակոց թիրախի մոտակայքին…
== Եթե որեւէ մեկը հավաքի գրոհայինների մի խումբ, հարձակվի որեւէ օլիգարխի պալատի վրա, հավաքի ոսկեղենը եւ ասի… ==
Հարգելի Արամ, Ռոբին Հուդի ժամանակները վաղուց են անցել, և այսօր որևէ մեկը անպատիժ կերպով չի կարող նման ինքնուրույն քայլի գնալ, իսկ եթե գնում են, ապա գնում են միայն խաղաղ ժամանակ, այն էլ բռնվում, գնդակավում կամ ՛՛ինքնասպան՛՛ են լինում բոլորովին այլ անձինք. հիշենք ՛՛Բանդա 1՛՛, ՛՛Բանդա 2՛՛ ը և այլ՝ ընդ որում գողոնն այդպես էլ պիտի չհայտնաբերվի, իսկ այդպիսի մութ պատմությունները պարզապես անհնարին են առանց ՛՛բարձր հովանու ներքո՛՛ գրիֆի:
Ասում եք, թե՝
== Օլիգարխները պետք է ամբողջությամբ մուծեն իրենց հարկերը, պետական պաշտոնյաները չպիտի գողանան բյուջեից, կառավարությունը չպիտի որոշումներ ընդունի, որի միջոցով նրանք պետական (հարկատուների) փողերն իրար «պաս կտան» ==
Շատ ներողություն, այդ ո՞ր օլիգալխն է ինքնագլուխ կերպով հարկերը ՛՛թաքցնում՛՛ կամ ո՞ր պաշտոնյան է սեփական որոշմամբ ՛՛բարեկամներին մրցույթներում հաղթել տալիս՛՛:
Երբ Չեխիայում Սերժին հարցրին, թե ինչո՞ւ է շաքարի ներկրումը մենաշնորհային՝ ինչ պատասխանեց.
-Բա փոքրիկ Հայաստանում քանի՞ հոգի պետք է շաքար ներկրի…
Հիմա հարց եմ տալիս. էդ ՛՛թաքցրած՛՛ հարկերը միլիոնների տեսքով օլիգարխնե՞րը պիտի մուծեն, թե դրանք թաքցնելու հանձնարարականի ՛՛քավորը՛՛:
Ըստ իս՝ յուրաքանչյուր տաղանդավոր և եռանդուն գործարարի անհրաժեշտ է ընդամենը մեկ բան. խաղի հստակ կանոններ, մնացածն, ինչպես ասում են՝ տեխնիկայի գործ է, այնպես որ, հարգելի Արամ, ուզեք թե չուզեք, պիտի Ձեր տաբուի ՛՛կուրծը շոշափեք՛՛, իսկ եթե ոչ՝ ապա Դուք ևս դառնում եք երկիրը հյուծող արատավոր համակարգի, կամ պատկերավոր ասած՝ Քյառթագենի պահապաններից մեկը:
Ինչ վերաբերում է ՛՛Սիրելի սելֆիդայիներին՛՛, ապա այստեղ որևէ առարկություն չունեմ, միայն կարծում եմ, որ գնահատականը խստացնելու բավականին տեղ կար…
Դե, որպեսզի չդառնամ երկիրը հյուծող համակարգի պահապաններից մեկը, այլ լինեմ Ձեր նման խիզախ ընդդիմադիր, ասեմ՝ «Սերժիկ, հեռացիր»:
Ա’յ սա` ուրիշ բա~ն… 🙂
Խմբագիրը վստահաբար ոչ մի «պաշտպանի» կարիքը չունի, ինք կարող է ի հարկին զիս պաշտպանել, սակայն չեմ կարող չընդգծել թէ ան, իր պատասխանատվութեան կատարեալ գիտակցութեամբ, եւ նաեւ տպաւորիչ հմտութեամբ, իր գրիչը անթերի կերպով պատշաճեցնում ու յարմարեցնում է օրվայ արտակարգ կացութեան:
Ետ չի մնում՝ տեղին, հիմնական եւ հիմնավորված քննադատութիւններից, սակայն գիծ մը կայ որ յարգում է, յանուն վեհագոյն սկզբունքների, յանուն սահմանը պահող մեր երեխաներին:
Մինչ ուրիշներ, շարունակում են չափազանցեալ, անմիտ եւ ապարդիւն պոռչտուքները, կարծես թէ անցած տասը օրերին ո՜չ մի բան չի պատահել:
Այսպիսի ճակատագրական օրերին է որ հարազատօրէն կը յայտնաբերվի անձի մը արժէքը,
կամ ել, ափսոս՝ հակառակը…
19րդ դարու վերջաւորութեան ծայր տված Հայոց Ազատագրական Շարժումի ժամանակ, տեղի ունեցաւ… յատուկ հանգանակութիւն, քաղքենի մեծահարուստների մօտ, ֆինանսաւորելու համար հայ ժողովուրդի պաշտպանութիւնը եւ ազգային նպատակների հետապնդումը: Այն անձերուն որոնց դիմում կը կատարվէր… ասենք… դժվուար էր որ մարժէին իրենց լուման նվիրել – որու գումարը կը ճշտվէր դիմողին կողմէ, համեմատականօրէն՝ ըստ պարտադիր նվիրատույի հարստութեան չափին – :
«Փոթորիկ» Գործողութիւն կը կոչվէր այդ ծրագիրը:
Այսօր, մեծահարուստ նվիրատուն «համոզելու» եւ անոր հայրենասէր առատաձեռնութիւնը քաջալերելու աւելի նուրբ միջոցներ կան անշուշտ: Օրինակի հանար, կարելի է պարզապէս ճոճել Հարկայինի ստուգման սարսափազդու սպառնալիքը…
Չլինի՞ թե 3 ժամ առաջ գրածս մեկնաբանության մեջ սեռական բնույթի հայհոյանքներ եք գտել, որ սայթաքել-ընկել է սպամի խորխորատները:
Ես այդպիսիք, համենայնդեպս, չեմ գրել: Ինչ վերաբերում է ՛՛կուրծը շոշափել՛՛ արտահայտությանը, ապա դա ընդամենը Կորեյկոյի նկատմամբ կատարած ստուգիչ ՛՛օպերացիայի՛՛ ոսկեհորթյան ձևակերպումն էր:
Հ.Գ.
Եթե խմբագրության կողմից գրաքննության նոր կանոններ են հաստատվել, գոնե նախապես տեղեկացրեք:
Համաձայն եմ պրն Աբրահամյանի հետ … սակայն մասնակիորեն … Իսկ ինչ անել այն օլիգարխների ու գանձագողների, հանրության արյամբ ու քրտինքով վաստակած գումարները յուրացրած իշխանավորների հետ, որոնք արդեն իսկ սկսել են հավաքել իրենց գողոնն ու պատրաստվում են ՀԱՅԴԵ ՓԱՐԻԶ ….
Պարոն Աբրահամյան ինչու եք գրել, ( Չեմ կասկածում` շուտով վերսկսվելու են մարտական գործողությունները) այդպե՞ս եք կարծում։
Այո, Մարի, ցավոք, այդպես է՝ դա, առավելագույնը, ամիսների հարց է:
Պարոն Աբրահամյան, կասեք թե ինչու եք այդպես կարծում, ինչից ելնելով եք եկել այդ մտահանգմանը ?
Շնորհակալություն:
Ո՞ր մեկը, Հովհաննես ջան
Մարտական գործողությունների վերսկսման մասին:
Սիրով: Քանի որ այդ հարցը շատ է տրվում, մի քիչ ավելի ծավալուն պատասխան է պահանջում: Դրան կանդրադառնամ երեքշաբթի օրվա խմբագրականում:
Խմբագրին հետ համամիտ ըլլալով,
պատերազմի յառաջիկայ բռնկումների բարձր հաւանականութեան մասին,
կարելի է նշմարել գոնէ հետեւեալ պատճառները՝
. Խնդիրը ոչ մէկ ձեւով չէ լուծված,
եւ ցարդ, ոչ մէկ նորութիւն չկայ այդ ուղղութեամբ
. Ադրբեջանի նորագոյն յարձակման պատասխանը,
ցարդ, բաւարար չէ.
Եթէ զուտ ռազմական մակարդակի վրայ կարելի է խօսիլ յաղթանակի մասին,
մինչ այս պահը՝ կացութիւնը աղետալի է, քաղաքական եւ դիւանագիտական ոլորտներում:
Հետեւաբար, կատարվածի արդիւնքները – կամ աւելի ճիշդ՝ անոր հետեւանքների պակասը – ուղղակի քաջալերանք են որ Ադրբեջանը դարձեալ ձեռնարկէ նոյն քայլերին:
Աւելացնեմ նաեւ մի հիմնական կէտ՝
Հայաստանի/Արցախի վրայ յարձակելու իր որոշումին մէջ, թշնամին եւ իր դաշնակիցները վստահաբար նկատի կ’առնեն նաեւ մեր ներազգային եւ ներքաղաքական վիճակը, անկայունութիւնը, տկարութիւնները: Եւ այդ գետնի վրայ եւս, կարող են անոնք քաջալերվիլ՝ դարձեալ յարձակելու մեր համար:
Մեր ներքին պառակտումը չսրբագրվեցաւ,
հակառակ նորից թափված այդքան արիւնին եւ արցունքին:
Դեռ աւելին, ոմանք պատերազմը ինքնին «մեկնաբանում» են, բացայայտօրէն շահագործում են որպէս կառավարութիւնը յեղաշրջելու միջոց… Ուրեմն, շարունակելու ենք գինը վճարել այս վիճակին: Զինվոների եւ անմեղ քաղաքացիների արիւնով:
Ինձմէ`
Աստարա (Իրան) – Աստարա (թալիշների Ադրբեջան)- Yalama-Դերբենդ (Ռուսաստան)
Կամ
Աստարա (Իրան) – Աստարա (թալիշների Ադրբեջան)- Եվլախ- Գանձակ-Գարդաբանի (Karayazı, Վրաստան)- Սեւ ծով:
Կամ
Ջուղա-Օրդուբադի-Ջաբրայիլ-Հորադիզ- Եվլախ- Գանձակ-Գարդաբանի (Karayazı, Վրաստան)- Սեւ ծով:
Պետական իշխանության, պետության կառավարման համակարգը պետք է փոխել: Բայց դա հնարավոր չէ:
1990թ.- ից սկսած, տարիների ընթացքում, պետական սեփականությունը բաժանվեց ՀՀՇների անդամների, հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորների (անկախ կուսակցական պատկանելությունից), ԼՏՊ (շեֆի)-ի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի եւ այլոց «կտուրի» տակ գործող անձանց միջեւ:
1992 թ-ին ԼՏՊ-ն Վազգեն Սարգսյանի «խնդրանքով» Երեւան բերեց եւ Վանո Սիրադեղյանի թեւի տակ տեղադրեց «Բերիային»: Եւ մեկնարկեց ղարաբաղյան կլանի ծաղկուն դարաշրջանը: Առաջին էշելոնը, առանցքային դիրքերը զբաղեցրին «սերժանտները»: Երկրորդ էշելոնը զբաղեցրին գեղցիները:
Սկսվեց երկրի տնտեսության ոչնչացման գործընթացը, իսկ Երեւանը դարձավ
տարանցիկ (տրանզիտ) քաղաք պատերազմի ընթացքում հարստացած անձանց համար (Վառ օրինակ է Քոչարյանը):
Հայաստանը անցավ օտարերկրյա «հովանավորների», «բարերարների», դրամաշորթերի ու բարձրաստիճան մուրացկանների ձեռքը:
Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է, որ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի: Այս նախագծի առավել ակտիվ կատարողը երեք գլխանի վիշապն է (ԼՏՊ+ՌՔ+ՍՍ):
Ո՞ր պետական մեխանիզմների մասին է խոսքը, եթե նրանք վիշապի անբաժանելի մասն են:
Այդ մեծահարուստ օլիգարխները. ոչ միայն իրենց գողունն էն թաքցնում ու խնայում,այլ նաեւ՝ անում էն այնպես,որ իրենց զավակները հանկարծ չծառայեն բանակում եւ մամանավանդ՝այս պատասխանատու ,շրջադարձային ժամանակներում հայտնվեն պաշտպանության առաջնագծում,այսինքը՝ նրանց վարքագիծը,«հայրենասիրությունը» ամենուրեք նույնն է։Իշխանությունը պետք է գործի՝պատերազմական իրադրության պայմաններում,իսկ Դուք պ.Ա.Աբրահամյան,կներեք,պահի լրջությունը չեք ընդունում ողջ խորությամբ,Ձեր առաջարկած տարբերակը,որ սպասենք իրենք հասկանան…միայն խաղաղ պայմաններում, բայց չէ՞,որ, ժամանակ չունենք,այն 20 եւ այլ տարիներին՝ սրանք միայն իրենց համար էն աշխատել,սթափ չեն եզել եւ արդյունքը՝վերադառնում էնք անցյալ դար իր բոլոր արհրավիրքներով…
Պարոն Աբրահամյան, եթե թույլ տաք մի լրացում անեմ Ձեզ: Այստեղ հավասարչափ կարևոր է ոչ միայն քաղաքացիական զինվոր լինելը, այլ նաև դիմացինից պահանջելու այն, ինչը ինքը ստանձնել է ու պարտավոր է պաշտոնի բերումով: Մեզ մոտ իշխանությունների նկատմամբ այդ վերաբերմունքը պետք է փոխել: ՀՀ նախագահից սկսած մինչը գյուղապետարանի վերջին աշխատակից պիտի հասկանա, որ ինքը ոչ այլ ինչ է, քան ՀՀ քաղաքացու շահերին ծառայող անձ: Մենք՝ ոչ իշխանական կառույցներում աշխատողներս, մեր վերաբերմունքով պիտի դա ցույց տանք: Եթե Երևան քաղաքում մարշրուտկաների՝ ողբալի ու ստոր տրասպորտային համակարգի վերաբերյալ պարոն քաղաքապետը Երևանի մեկ միլիոն բակչությունից օրական ստանար գոնե կես միլիոն բողոք- նամակ, ապա չեք կարծոմ, որ իրավիճակը այլ կլիներ?Ես Ձեզ հավատացնում եմ, որ այս իշխանությունները ավստրիական մի գյուղում տասը վայրկյան չէին դիմանա, նրանից պարզապես կշպրտեին: Մեր ոչ համարժեք վերաբերմունքն է այս կարգի իշխանությունների երկարակեցության գրավականը…
1919-1920 թթ. Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը իր հուշերում գրում է, որ Հայաստանի առաջին Հանրապետության գոյության համար արտաքին թշնամուց առավել վտանգավոր էր ներքին թշնամին: Նա մատնանշում է դրա երկու տարատեսակը` գողն ու դավաճանը: Բերենք որոշ հատվածներ այդ օրերի մամուլի էջերից և փաստաթղթերից:
1. <>: (Յառաջ, No 242, 1920 թ. խմբագրական):
2. <> (Յառաջ, No 257, 1920 թ. խմբագրական):
3. <> Խոսքը Հայաստանում գործող ռուսական գործակալ հայերի մասին է, սեպտեմբեր, 1920 թ.
4. <>: Գեներալ Սիլիքովի`հայկական բանակի մատակարարման պետին ուղարկած պաշտոնական նամակից, 3 հոկտեմբերի, 1920 թ. Հարցը նրանումն էր, որ <> միավորումը բանակին մատակարարել էր պատանեկան տարիքի տղաների ոտքերին հարմար մի քանի հազար զույգ զինվորական կոշիկ, ինչի պատճառով Ալեքսանդրապոլ-Կարս հատվածի զինվորականությունը հոկտեմբեր ամսին փաստորեն մնացել էր ոտաբոբիկ: Հայաստանի Ազգային Արխիվ, Ֆոնդ 280, ցուցակ 2, գործ 35, թերթ 54, 56:
5. <<Շիրակի նահանգում` Աղբաբայի տարածքում, բանակը տեղի թուրքերից գնել էր մոտ 600 առողջ ձի` հեծելազորի համալրման համար: Ձիերի հավաքումն ու տեղափոխումը պետք է իրականացներ Շիրակի նահանգային միլիցիան: Առողջ ձիերին բանակին հասցնելու փոխարեն հայ պաշտոնյաները Աղբաբայի թուրքերից բռնի ուժով խլել են առողջ ձիերին` փոխարենը նրանց տալով բանակի համար ոչ պիտանի ծեր կամ տկար կենդանիներ և ստիպել թուրքերին, որ դրանք տանեն և հանձնեն հայկական բանակին: Երբ զինվորականներին պարզ է դարձել այս սաբոտաժը, նրանք փորձ են արել ակնհայտ փաստով պատասխանատվության կանչել միլիցիայի պաշտոնյաներին: Սրանք կազմակերպել են ձիերի փախուստը նրանց հավաքատեղից և գործն այդպիսով <>: Իսկ հայկական հեծելազորն ու քարշային հրետանին պատերազմական իրավիճակում մնացել են հետիոտն:>> Հայաստանի Ազգային Արխիվ, Ֆոնդ 201, ցուցակ 1, գործ 98, թերթ 87:
6. <> Կարսի նահանագապետի` ներքին գործոց նախարարին ուղղված նամակից: Հայաստանի Ազգային Արխիվ,
https://armenianhouse.org/armenia-diary/dilijan-ijevan.html
բայց ամենիչին չափ կա,մեչև յերփ ժողովդին հաշվին միլարդնեռ դիզեն սրան վեռջը թէ չէ?