ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է: Ռազմաքաղաքական ստեղծված պայմաններում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան: Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը»:
Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ: Նռնակը չի պայթել ու միջադեպից ոչ ոք չի տուժել։
Աշոտյան, էս կամուֆլյաժով ո՞ւմից ես քողարկվում, որ ո՞վ ու ո՞րտեղ քեզ չտեսնի:
Զինվորական հագուստը պետք էր հագնել ճիշտ ժամանակին, երբ անհրաժեշտ էր պատրստվել ու պաշտպանել մեր երկիրը: Հիմա բոլոր ՀՀկ -ականները զինվորական հագուստով են, բայց լավ կլիներ լիների ձեր տեղերում ու քրտնաջան աշխատեիք երկրում ստեղծված ճահճի վերացման ուղղությամբ: Ամոթ է, ում ենք պարտվում մարտադաշտում` երեկվա չոբանին… Պետական փոշիացված միջոցները պետք է վերականգնել, որպեսզի կարողանանք մեր երկիրը պաշտպանենք:
Լուսահոգի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հայ մտավորականներ ասելու փոխարեն ,,որամտականներ,, էր ասում: Չեմ կարող ասել սակայն, լեզվական սայթակում էր դա թե այլ բան նկատի ուներ: