Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի բացթողումներ. ypc.am

Ապրիլ 15,2016 23:13

Լրագրողներն ու լրատվամիջոցները բացթողումներ և սխալներ միշտ են անում (թերևս, ինչպես մյուս բոլոր մասնագիտությունների դեպքում), սակայն հետաքրքիրն այն է, որ քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցները շատ ավելի զգուշ էին գործում, քան դրանից հետո:

Պատերազմական և հետպատերազմական լրագրության մի քանի բացթողումների մասին բարձրաձայնեցին և՛ լրագրության, և՛ այլ ոլորտի մասնագետները: Ռազմական լրագրության և մեդիագրագիտության շուրջ խորհուրդներ և մինի դասընթացներ անցկացնելու անհրաժեշտություն զգացվեց հատկապես ներքոհիշյալ թեմաների հետ կապված:

Չաշխատանք աղբյուրների հետ

Կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին ապրիլի 5-ի հայտարարությունից շատ չանցած անզգուշությունները կամ «անզգուշությունները» ավելացան: Դրանցից ամենահաճախ կրկնվողը ադրբեջանական կամ այլ աղբյուրներից ոչ պատշաճ օգտվելն էր, կամ պարզապես դրանցից մեխանիկական արտատպումները: Ընդհուպ՝ տեսանյութերի տեղադրումով: Միայն «Ինչպես են կրակում նահանջող ադրբեջանցի զինվորների ուղղությամբ» վերնագրված տեսանյութն ինչ ասես, որ արժեր: Ու մինչ լրագրողներն ու տեղյակ մարդիկ հերքում էին այդ տեսանյութի հավաստիությունը, այն արդեն թափառում էր սոցիալական ցանցերով և մեկնաբանություններ ու «լայքեր» հավաքում: Եվ սա՝ դեռ մեկ տեսանյութի հետ կապված:

Զոհերի մասին գրելիս

ԶԼՄ-ներով հայկական կողմին հանձնված հայ զինվորների խոշտանգված մարմինների մանրամասն նկարագրությունների հետ կապված լրագրողական էթիկայի մասին քննարկումները մի քիչ դեպի իրավական դաշտ բերվեցին, երբ ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ այդպիսի հրապարակումները մարդասիրական սկզբունքների կոպիտ խախտումներ են. «Ու պատճառաբանությունները, որ պետք է հրապարակայնացվեն այդ վայրագությունները, սխալ են: Շատ զգույշ պետք է լինեն ԶԼՄ-ները, քանի որ դա Ժնեւի կոնվենցիաների խախտում է, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց, որոնց ծնողները հետևում են բոլոր հրապարակումներին: ԶԼՄ-ները պետք է խուսափեն արագ, առաջինը նորությունը տարածողի քայլից»:

Զանգ զինվորին

Ռազմի դաշտում անհայտ կորած զինվորների մասին ապատեղեկատվությունը արդեն որերորդ անգամ առաջնագիծ է բերում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, որը  հերքում-պարզաբանում է տալիս այս կապակցությամբ.«Որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապվել այս օրերին բջջային հեռախոսներով»:

Զինվորական համազգեստ կրել/ի ցույց դնել

Այնուհետև ռազմական լրագրության տարրական կանոններից մեկի կրկնվող խախտումը մատնացույց է անում ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և հանդես գալիս հորդորով՝ «ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ»:

Տեղեկատվական պատերազմ… ներքին ֆրոնտում

«Համ նյուզմեյքերները, այսինքն այն  մարդիկ, ովքեր ելույթ են ունենում, համ լրատվամիջոցները չափից դուրս ներքին շուկայի վրա են միշտ աշխատում, այսինքն` մենք գրում ենք, խոսում ենք, ելույթ ենք ունենում ավելի շատ Հայաստանի համար».- պատերազմի օրերի համար նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Պաշտոնական տեղեկատվությունը հաճախ տրամադրվում է հայերեն միայն, այսինքն՝ դեպի դուրս նորությունը գնում է միայն այն պահից, երբ լրատվամիջոցները դա թարգմանում և հրապարակում են։ Շաբաթ-կիրակիները այս առումով ամենավատ օրերն են՝ թարգմանիչները հաճախ աշխատանքի չեն լինում, լուրերն ուշանում են».- արդեն այսօր ասում է նույն մասնագետը:

Լուսանկարը՝ warandmedia.org կայքից:

ԵՄԱ ամփոփագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930