Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գաբուզյանը՝ ուսանողների աշխարհի չեմպիոն

Ապրիլ 15,2016 22:52

Աբու-Դաբիում շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունն ավարտվեց հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով:

Հայ շախմատիստը ինը հնարավորից վաստակեց 8,0 միավոր: Հովհաննեսը վերջին տուրում սեւերով պարտության մատնեց սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչին՝ անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար: Սամվել Տեր-Սահակյանը 6,0 միավորով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, Տիգրան Ս. Պետրոսյանը 5,5 միավորով՝ 7-րդը:

Կանանց մրցապայքարում Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,0 միավորով եզրափակեց ուժեղագույնների տասնյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930