Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամեն և Սիլվա Հակոբյանը ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում շարունակական աջակցություն են ցուցաբերում

Ապրիլ 15,2016 22:33

Ապրիլի 14-15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց ընդունել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների:

Շնորհակալություն ենք հայտնում սրտացավության համար և ներկայացնում երկու օրերի ընթացքում արցախահայության և զինվորների համար հավաքագրված օգնության տվյալները:

ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում շարունակական աջակցություն են ցուցաբերում հայտնի երգիչներ Արամեն և Սիլվա Հակոբյանը՝ իրենց հիմնած կազմակերպությունների («Արամ Փրադակշն», «Եվրո մյուզիք» ՍՊԸ) հետ միասին՝ տրամադրելով 10-ական արկղ սննդամթերք և ջուր:

Արցախահայությանը 20 տոպրակ հագուստ է նվիրաբերել Երևանի դպրոցներից մեկը: Օգնություն է ստացվել նաև անհատ քաղաքացիներից` Սահակ Աճեմյան (1 արկղ հագուստ), Սվետլանա Դեմիրճյան (2 տոպրակ հագուստ, ներքնակ), Էվելինա Թորոսյան (1 տոպրակ հագուստ, վրան, անձրևանոց, 1 տոպրակ թեյ, թեյնիկ, սրճեփ), Անդրանիկ Սարուխանյան (1 տոպրակ հիգիենայի պարագաներ, հագուստ) և Էդուարդ Հարությունյան (1000 զույգ գուլպա, 270 միավոր խտացրած կաթ):

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից` 80 զույգ գուլպա, 40 միավոր ներքնազգեստ և անձնական հիգիենայի պարագաներ:

Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930