Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկերի Երկրի խորհրդարանը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ապրիլ 15,2016 22:11

Բասկերի Երկրի խորհրդարանը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման  վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ապրիլի 14-ին Բասկերի Երկրի խորհրդարանը ընդունել է հայտարարություն 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը․

Հայտարարություն

Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման առնչությամբ

Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որի բնակչության 95 տոկոսը էթնիկ հայեր են, և որը պատմության վայրիվերումների և իր բնակչության շահերին հակասող աշխարհաքաղաքական այլ պատճառներով, մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝ առաջացնելով երկարատև հակամարտություն Լեռնային-Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը շարունակվել է ամբողջ 20-րդ դարի ընթացքում:

ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակման արդյունքում, հակամարտությունը վերածվեց պատերազմի, որը տևեց 1988 թ. մինչև 1994 թ.՝ դառնալով հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ, և  ավարտվեց մի հրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմի շարունակությունից:

2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ  հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր:

Հրադադարի խախտման առնչությամբ, Բասկերի Երկրի խորհրդարանը՝

Իր խորին մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղում 1994 թ. ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ և իր ցավակցությունն արտահայտում այդ հարձակման արդյունքում երկու կողմերի ունեցած զոհերի կապակցությամբ:

Դրական է գնահատում 2016 թ ապրիլի 5-ին երկու կողմերի միջև ձեռք բերված հրադադարի վերահաստատման համաձայնությունը և իր վստահությունն ու հույսը հայտնում, որ այն կհարգվի:

Հայցում է, որ չմերժվեն 2012 թ. ի վեր Մինսկի Խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ ներկայացվող առաջարկները:

Բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա,  հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների:

Կոչ է անում կողմերին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները և զորքերը վերադառնան մինչև 2016 թ. ապրիլի 1-ը զբաղեցրած դիրքեր:

Մեծապես խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջնորդությամբ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը, ուր Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն Խորհրդարանի կողմից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930