Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ով փող ունի, եկեղեցի է կառուցում: Փող ունեք, ժողովրդին զինեք»

Ապրիլ 15,2016 21:45

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ թշնամին սխալվել է իր հաշվարկներում: Նա ակնկալում էր տեսնել հուսալքված մի ժողովուրդ, այնինչ տեսավ նրան բանակի շուրջ համախմբված, տեսավ, որ մի կողմ է դրել բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները և դարձել մեկ ամբողջական կենսական օրգանիզմ, որը գործում է մի գիտակցությամբ՝ մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանաստեղծ Հովհաննես Շանթը:

Նրա կարծիքով սա հետախուզություն էր՝ ստուգելու պատերազմելու մեր կարողությունը, և ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նորից մենք պատերազմի մեջ չենք լինելու:

«Չորս օրով չավարտվեց պատերազմը»,- իր հերթին ընդգծեց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը:

«Բոլորս էլ շատ հպարտացանք, որ մեր ժողովուրդն այդպես միանգամից ոտքի կանգնեց,- շարունակեց նա.- շատերը չէին սպասում այդ ոգևորությանն ու համախմբմանը: Բայց հպարտանալուց բացի, մենք պետք է նաև դասեր քաղենք: Թերություններ կան, որոնք շտկել է պետք: Շատ անելիքներ ունենք: Պետությունն ամեն խաղաղությունից հետո պիտի պատրաստվի»:

Գուսան Հայկազունը հորդորեց միառժամանակ դադարեցնել եկեղեցաշինությունը Հայաստանում. «Ես ուզում եմ դիմել մեր իշխանություններին հարյուր տարով արգելել եկեղեցի կառուցել: Ով փող ունի, եկեղեցի է կառուցում: Հերիք է: Մենք այնքան եկեղեցի ունենք, որ լրիվ բավարար է մեր ժողովրդին: Փող ունեք, ժողովրդին զինեք: Եթե վաղը, Աստված չանի, էս երկիրը մեր ձեռքից գնա, ձեր սարքած եկեղեցիներն ո՞ւմ են պետք: Մի հարյուր տարով ընդհատեք այդ եկեղեցաշինությունը, ժողովրդին պահեք, զինեք, երկիրը հզորացրեք, հետո կկառուցեք ինչքան պետք է»,- ասաց Գուսան Հայկազունը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    եկեղեցի են կառուցում վորպեսզի վոնց վոր միշտ փող դիզեն շատ փող դիզեն իսկ վոր զինեն կարողա ժողովուրդը հաց ել պահանջի բա իրանք ինչ լափեն բա մեխք չեն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930