Արդեն քանի օր է Երեւանի զինվորական հոսպիտալի բժիշկներից ոմանք տուն չեն գնում. հոսպիտալում են գիշերում: Ամեն րոպեն թանկ է եւ հենց այդ րոպեում կարող են մի զինվորի կյանք էլ փրկել: Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, ադրբեջանական կողմի հրահրած պատերազմի հետեւանքով այս օրերին աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով: Բոլոր ծանր վիրավորներին անհապաղ հասցնում են հոսպիտալ եւ ինչպես հոսպիտալի ղեկավարությունն է ասում, հենց բժիշկների օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ է, որ 4-օրյա պատերազմից եւ հետագա օրերին հայկական սահմանների հրետակոծությունից հետո էլ հոսպիտալ հասած եւ ոչ մի զինվորի մահ չի արձանագրվել:
Հոսպիտալի բժիշկները նեղսրտել են սակայն՝ օրերս մամուլում քննարկված այն տեղեկատվությունից, թե հոսպիտալը վիրավոր զինվոր Արմենակ Առուստամյանից, որը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ եւ վիրահատվել, հետ է ուզել քայլակը, որի դիմաց, որպես հետ տալու երաշխիք վերցրել էր զինվորի մոր անձնագիրը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լեւոն Ժամագործյանը, որը Արմենակին վիրահատող բժիշկներից մեկն է, ասաց, որ թեման լայն քննարկման առարկա է դարձել՝ առանց խնդրի էության մեջ խորանալու:
Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ