Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

4+4+4. Զուրաբյանը ներկայացրեց փաթեթ

Ապրիլ 15,2016 21:25

Ազգային ժողովում 4+4+4 ձեւաչափով քննարկումները շարունակվում են: Ապրիլի 15-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց փաթեթ: Նա նշեց, որ իրենք ցանկանում են գալ կոնսենսուսի, որը ընդունելի կլինի ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քաղաքացիական հասարակության, ե՛ւ իշխանության համար:

«Կոնսենսուս ասելով մենք կարծում ենք, որ համաձայնությունը պետք է լինի փաթեթային: Օրինակ՝ դուք առաջարկում եք էլեկտրոնային համակարգ, մենք ընդունում ենք դա, բայց պայմաններով: Այսինքն՝ այս բոլոր կետերը իրար կապված են, չկա այնպիսի կետ, որ կարող է առանձին ընկալվել, ոչ մի կետին առանձին վերցրած համաձայնություն չենք տա»,- ասաց նա:

Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց Հայկական վերածնունդ կուսակցության առաջարկությունները: Սակայն, նա հավելեց, որ իրենք կողմ են, որ առաջարկվող հարցերը ստանան փաթեթային լուծում. «Մտածենք առավել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ խնդիրը լուծել: Ցանկացած առաջարկի հետ կապված կարող ենք շարունակել քննարկումը, որպեսզի ավելի արդյունավետ լուծումներ ընդունենք»:

Իսկ փաստաբան Տիգրան Եգորյանը ասաց, որ իրենք քննարկել են առաջարկությունները, եւ եկել են եզրակացության, որ փաստորեն, իրենք եկել էին, որ բարձրաձայնեն եւ ներկայացնեն երկար տարիների ընթացքում կիրառական պրակտիկայով բացահայտված անհնարինությունները եւ խութերը, որոնք հնարավորություն չէին տալիս ընտրական իրավունքը արդյունավետ պաշտպանել, եւ որոնք ազդում են վստահության մթնոլորտի վրա. «Բայց փոխարենը դուք մեզ առաջարկում եք մոռանալ այդ ամենը եւ մի նոր փոփոխականներով եւ անհայտներով հարուստ տարբերակ եք առաջարկում այնպիսի կարեւոր պահի, երբ ըստ էության, 2017 թվականի Ազգային ժողովի ճակատագիրն է որոշվելու:

Մենք չենք համարում, որ այդ մեխանիզմները ի վիճակի են ապահովել վստահության վերականգնումը, դրանք ունակ են ընձեռնել ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության միջոցները, եւ նրանք էապես մեծացնելու են թափանցիկությունը եւ հանրային վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Եվ մենք՝ որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների միություն, դաշինք, այս պարամետրերով չենք կարողանա հանրությանը վստահեցնել, որ ի զորու ենք կամ ինչ-որ չափով մեծացվել է հանրային վերահսկողության հնարավորությունը եւ ընտրական իրավունքի պաշտպանման միջոցները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930