Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Առուստամյան. «Շատերը սխալ են հասկացել, բժիշկներն իմ հանդեպ շատ հոգատար են». (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 20:50

Այսօր Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հանդիպեցինք  անցյալ տարվա դեկտեմբերին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծանր վիրավորված Արմենակ Առուստամյանին: Նա A1plus.am-ին տված հարցազրույցում պատմել էր, որ առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել, իսկ դուրս գրվելուց հետո հոսպիտալում իրենից մոր անձնագիրն էին պահանջել հենակները նրան տրամադրելու համար. «Մայրս էլ դպրոցում է աշխատում, անձնագիրը նրան պետք էր, գնաց որ վերցնի, ասեցին այդ խադունոկը բերեք, որ անձնագիրը տանք, մայրս էլ ասեց, որ տղաս դրանով է քայլում, ո՞նց հետ տամ, ասեցին՝ չէ չենք կարող դա ձեզ տալ»:

Արմենակի մայրն էլ պատմել է, որ որդու հետվիրահատական ծախսերը հոգալու համար ընտանիքն  աջակցության կարիք ունի, ընտանիքի միակ խնամակալը մայրն է, որն ընդամենը 35 հազար դրամ աշխատավարձ է ստանում.«Իր աղիքը հիմա դուրսն է, էդ աղիքի համար պարկեր են պետք, արդեն բժիշկներն ինձ ասում են, որ առեք բերեք այդ պարկերը, որ մենք դնենք»:

Չնայած օրերս կենտրոնական կլինիկական զինվորական  հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ Արտաշես Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել էր այս խնդրին եւ վստահեցրել, որ Արմենակի բուժումն իրենք շարունակում են, վիրավորն իրենց հսկողության տակ է, բայց մենք այսօր զրուցեցինք նաեւ Արմենակ Առուստամյանի հետ: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ շատերը սխալ են հասկացել իրեն. «Տարածվել է, որ բժիշկներն ինձ անտեսել են, բայց բժիշկները շատ հոգատար են իմ հանդեպ, ամեն ինչ ժամանակին են արել: Անձնագրի պահին էլ չեմ ուզում անդրադառնալ, դա լուծված է:
Անձամբ ես չէի ուզում բարձրացնել խնդիրը, իմ հարազատներն էին ուզում խնդիր բարձրացնել, որ ես սոցիալապես անապահով ընտանիքից եմ, վիրավորված եմ եւ ոչ մի տեղից օգնություն չեմ ստացել»:

Մանրամասները` տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինչպես միշտ,էլի ընկնում ենք հերթական անտեղի արդարացման դաշտ: Երեվութն առկա է,ինչ իմաստ ունի մնացացը……

  2. Ինչ կար չհասկանալու …Անձամբ ես ոչ մի բողոք ,ուղղված դեպի բժիշկները,չեմ լսել: Պատկերացնում եք այս երիտասարդի հոգեվիճակն,որ այսքանից հետո մի հատ էլ պիտի արդարանա ,ինչէ թե որոշ մարդիկ ճիշտ չեն հասկացել: Այս մարդը պարզապես ուզում է ոտքի կանգնել :Օգնում եք ՝ օգնեք,հույս տվեք,ոչ թե ավելի բարդացրեք վիճակը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930