Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Քաղաքացիները քաղաքապետի թեկնածուների մասին տարբեր կարծիքներ ունեն:
«Ով էլ այստեղ նստի (ցույց է տալիս քաղաքապետարանի շենքը) նույնն են: թեկնածուներից ոչ մեկին էլ չեմ ճանաչում»,- ասաց Հրազդանի բնակիչը:
Գործող քաղաքապետի՝ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի անունը լսելիս, տարեց բնակիչը բորբոքվեց. «Գործող քաղաքապետին պետք է դնեն ռակետի վրա ու բրախեն վերեւ, որ կորի, էլ չգա էս կողմերը: Ի՞նչ է արել քաղաքի համար, երեսուն տարի ապրում եմ այստեղ, ինչ է արել ինձ համար, թող գա մեր բակ, ասեմ՝ ինչ է արել: Ասֆալտ արեցին էն շենքի մոտ, էն ասֆա՞լտ է, էն գո՞րծ է, ինքն իրենից չի՞ ամաչում, գործ է արել, հա՞»:
Հրազդանի գործող քաղաքապետից դժգոհեց նաեւ մի երիտասարդ. «Ներկայիս քաղաքապետից դժգոհ եմ, ինչ էլ, որ արվել է, ինչ-որ շահից ելնելով է արվել. ճանապարհներից եմ շատ դժգոհ»:
Կարդացեք նաև
Այլ քաղաքացիների կարծիքները քաղաքապետի ընտրությունների մասին՝ տեսանյութում
Հիշենենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են: Քաղաքապետի թեկնածուներն են գործող քաղաքապետը՝ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, Սասուն Միքայելյանն ու Արթուր Միսակյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ