Շարունակվում է Արցախի շփման գծում ծավալված մարտական գործողություններում հերոսաբար մարտիրոսված զինվորների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ու անհրաժեշտ աջակցությունը պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների, անհատ անձանց կողմից:
Հերոսաբար իր կյանքը զոհած արտաշավանցի Քյարամ Սլոյանի ընտանիքը նրանցից մեկն է, որին ապրիլի 15-ին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը: Ընտանիքին տրամադրվեց հյուրասենյակի կահույք, մանկասայլակ, սնունդ, անհրաժեշտ այլ պարագաներ: Աջակցությունն իրականացվել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի եւ Կրթության զարգացման ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ:
Սոցիալապես անապահով ընտանիքի համար, ի դեպ, այլ օժանդակություններ են ցուցաբերվել: Ներկայումս իրականացվում է զոհված մարտիկի հայրական տան վերանորոգումը, ինչի անհրաժեշտությունը Սլոյանները խիստ ունեին:
Արագածոտնի մարզպետարան
Պետք է մտածել ու ստեղծել բարեգործական մի հիմնադրամ, որտեղ պետք է ցանկացողներըգումարներ փոխանցեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Մեր ժողովուրդը դա պեոտք է կատարի, քանի որ ապացուցեց, որ բարձր բարոյականության տեր է: Ավելի բարձր, քան իշխանավորներն են, որոնք միայն խոսում են այդ բարոյականության մասին: