Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի Սոնա Պողոսյանը 4-րդ տեղը գրավեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

Ապրիլ 15,2016 20:15

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեցին նաեւ կանանց 75 կգ քաշային մարզուհիները:

Հայաստանն այստեղ ներկայացնում էր 17-ամյա Սոնա Պողոսյանը, որի համար սա ընդամենը երկրորդ մեկնարկն էր մեծահասակների շրջապատում: Սակայն մեր մարզուհին հանդես եկավ վստահ՝ երկամարտում ցույց տալով 227 կգ. պոկում վարժությունում՝ 102 կգ, hրումում՝ 125 կգ: Այս բոլոր ցուցանիշներն էլ 4-րդն էին «A» խմբի ութ մասնակիցների պայքարում: Սոնան մեր հավաքականին բերեց անչափ կարեւոր 66 միավոր, ինչի շնորհիվ հնարավոր է՝ Հայաստանի կանանց հավաքականը առաջին անգամ նվաճի թիմային չեմպիոնի կոչումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա Պողոսյանի Ֆեսբուքի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Պատանի բառը արական սեռին է վերաբերում և չի կարելի օգտագործել աղջիկների համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930