Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական հոսպիտալում այսօր սպասում են եւս մեկ վիրավոր զինծառայողի. (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 19:52

Ներկայումս Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած 125 զինծառայողներ են բուժվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության Զինված Ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը:

Նրա խոսքերով՝ 125 վիրավորներից 45-ն են կենտրոնական կլինիկական հոսպիտալում, մյուսները Պաշտպանության բանակի եւ կայազորային հոսպիտալներում են: Գալստյանի փոխանցմամբ՝ 5 զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ընդհանուր առմամբ, բոլորի մոտ նկատվում է դրական տեղաշարժ, այս ընթացքում 3 զինծառայող դուրս է գրվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարություն Գալստյանն ասաց, որ զինծառայողների մեծ մասը բեկորային վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը գլխի շրջանում է վիրավորում ստացել:

Պետի տեղակալն անդրադառնալով վիրավորում ստացած զինծառայողների հետագա բուժմանը՝ դուրս գրվելուց, նշեց, որ պետությունը հոգալու է զինվորների կարիքները:

Ինչ վերաբերում է զինծառայողներին արտերկրում բուժման ուղարկելուն, արդյոք պետությունը կհոգա՞ ֆինանսական ծախսերը, պարոն Գալստյանն ասաց, որ արտերկրում բուժումը կախված է հիվանդությունից:

Մանրամասները` տեսանյութում 

Ապրիլի 5-ին հրադադարի բանավոր պայմանավորվածությունից հետո ադրբեջանական կողմից շարունակվող գնդակոծությունից 3 զինծառայող վիրավորում է ստացել, այսօր սպասում են եւս մեկ վիրավոր զինծառայողի, որին տեղափոխում են կենտրոնական հոսպիտալ:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930