Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսներս դրեցինք Ռուսաստանի վրա և ենթադրեցինք, որ մեզ տրված է քարտ բլանշ` կոռուպցիայի համար». քաղաքագետ

Ապրիլ 15,2016 19:44

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայ-ռուսական հարաբերությունները նմանեցնում է Ստենդալի «Կարմիր և սև» վեպին, որտեղ կա սեր, խանդի տեսարաններ, կոկետություն այլ երիտասարդների հետ և ողբերգական ավարտ:

«Տվյալ դեպքում՝ «Կարմիր և սևը».  համեմատվում են չունևոր, բայց տաղանդավոր երիտասարդի ու ունևոր ու լիքը կապրիզներով օրիորդի միջև հարաբերությունները, որոնք կարծես թե սեր էին, բայց դա ոչ մի տեղ չէր տանում և լի էր հիվանդագին դրսևորումներով, խանդի տեսարաններով՝ իրարից նեղանալ, կոկետություններ այլ երիտասարդներ հետ»,- այսօր «Լարվածություն հայ- ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով քննարկմանն ասա Բորիս Նավասարդյանը:

 

Նա նկատեց, որ հայ  հասարակությունը Ռուսաստանի վերաբերյալ իդեալական պատկեր է ստեղծել, ու շարունակ նեղանում է, որ իր գծած իդեալը իրականությանը չի համապատասխանում:

Պարոն Նավասարդյանի խոսքով, չաշխատող կառույցի կազմում լինելը (նկատի ունի ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին), դեռ չի նշանակում, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից համապատասխան երաշխիք կունենա:

«Ռուսաստանն իր շահերն ունի, մենք ունենք մեր շահերը, պարզապես պետք է այդ շահերը գնահատենք և մեր շահերն առաջ տանենք»,– քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Գաղափարախոսական լափշան է, որ մեր ականջներից են կախում արդեն տասնամյակներ շարունակ: Տեսեք՝ ինչ է եղել. 22 տարի առաջ այս զինադադարից հետո հնարավորություն  է տրվել ստեղծել ղարաբաղյան քվազի պետություն, քվազի անկախություն: Նույն կերպ կարող ենք գնահատել, որ Հայաստանն է քվազի անկախ եղել, քանի որ անկախության շատ ատրիբուտներ չի զարգացրել իր մոտ»:

Աղասի Ենոքյանի համոզմամբ, 22 տարին հսկայական ժամկետ էր, որ  պետությունը կարողանար իր խնդիրները լուծել. «Ավելի կարճ ժամկետում ջլատված, ծվենների վերածված Գերմանիան կարողացավ վերականգնվել այնքան, որ մի նոր պատերազմ սկսեց: Իսկ ի՞նչ արեցինք մենք այս ընթացքում. մենք ենթադրեցինք, որ ամեն ինչ ձեռք ենք բերել, այլևս ոչ մի խնդիր չունենք: Հույսներս դրեցինք Ռուսաստանի վրա՝ և՛ անվտանգության, և՛ լեգիտիմության տեսանկյունից և ենթադրեցինք, որ մեզ տրված է քարտ բլանշ` կոռուպցիայի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930