Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ

Ապրիլ 15,2016 19:25

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստը:

Կորյուն Նահապետյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերը՝ ինչպես ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության խորացումը, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության դրսեւորումներին հակազդումը:

Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ ուղեկցված լայնամասշտաբ գործողություններով:

«Համակողմանի անդրադարձ է կատարվել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցության ուղղությունների, ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում երկկողմ համագործակցության ոլորտներում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանը եւ հակաօդային պաշտպանական ուժերի միասնական  համակարգի ստեղծմանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ ժամանակակից սպառազինություններով համալրելու հարցերը»,-ասաց նա:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համատեղ հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ: Ռուսական կողմը ժամանակ է խնդրել, որ  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի մշակման ուղղությամբ աշխատանքներ կատարեն, իրենք էլ համաձայնել են՝ կարճ ժամանակահատվածում տեքստը կհամաձայնեցնեն եւ կտարածեն. «Տեքստը պարունակելու է այն բոլոր մտահոգությունները, որոնք քննարկվել են նիստի ընթացքում: Տրվելու են կոնկրետ գնահատականներ, տեքստում լինելու են առաջարկություններ գործնական քայլեր անելու եւ  Հարավային Կովկասում  ռազմաքաղաքական վիճակն առավել ապահով պահելու եւ  նաեւ մեր անվտանգության համակարգն ամրապնդելու»,-ասաց նա:

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին հավելեց, որ լիարժեք փոխըմբռնման են հասել եւ խոսել են պարտավորությունների կատարման մասին. «Մենք մեր հայ գործընկներից ստացել ենք բավարար տեղեկատվություն, լսել ենք նրանց գնահատականները, եւ պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պետք է անենք: Մենք պետք է ունենք միասնական դիրքորոշում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930