Սիրելի երիտասարդներ, ողջունում եմ ձեր կողմից կազմավորված «Մենք» երիտասարդական շարժումը և գնահատում ձեր պատրաստակամությունը և նախաձեռնությունը՝ առավել ընդգրկուն աշխարհազոր կազմավորելու վերաբերյալ՝ ի պատասխան իմ հնչեցրած կոչին։
Ես հպարտանում եմ, որ երիտասարդները հասկանում են մեր ազգի առջև ծառացած խնդիրները, պատրաստ են պայքարելու հայրենիքի պաշտպանության համար և կենսական նշանակության ոլորտներում։
Ձեր արձագանքը վկայում է այն մասին, որ ոչինչ և ոչ ոք չի կարող կոտրել մեր ազգային մարտական ոգին։
Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը։
Արկադի Տեր-Թադևոսյան
Գեներալ-մայոր