Դատարանը շարունակում է Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Նրան քննող քննիչը հարցրել է, թե ունի՞ հայ ընկերներ Պերմյակովը, վերջինս ասել է ոչ, նմանապես չունի ադրբեջանցի ընկերներ: Ըստ Պերմյակովի , ինքը վատ է վերաբերում ադրբեջանցիներին, քանի որ Չիտայում ադրբեջանցին սպանել է իր ընկերոջը՝ Դինկային: Վալերի Պերմյակովի ասելով՝ Չիտայում ատում են ադրբեջանցիներին իրենց պահվածքի համար: «Հենց ազեր էինք տեսնում, մտցնում էինք մեքենան, ինքնաձիգը դեմ էինք տալիս մռութին, իսկ հայերի հետ նման կերպ չէինք վարվում, նրանք իրենց նորմալ էին պահում»,- ասաց Պերմյակովը:
Հարցին՝ լսե՞լ է Պերմյակովը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի մասին, Պերմյակովն ասել է. «Լսել եմ, հայերի մոտ, որ ադրբեջանցիները ուղղաթիռ են ուղարկել, պիտի ոչնչացնել»:
Հարցին` ինչպես ես վերաբերում հայերին. Պերմյակովն ասել է` նորմալ եմ վերաբերում, ատելություն չունեմ, հարգում եմ իրենց կրոնը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ