Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի արագ արձագանքը փաստաբանի հրապարակմանը

Ապրիլ 15,2016 17:39

Երեկ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ կողմից հրապարակվեց հոդված՝ Դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում է ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին /https://arm.favl.am/2016/04/14/, որը վերաբերում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով թույլ տրված խախտումներին: Հոդվածում նաև նշել էինք, որ համապատասխան դիմում է ուղարկվել ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին՝ նշված խախտումների համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Այսօր՝ վաղ առավոտյան, փաստաբան Քրիստինա Գևորկյանին զանգահարել են դատարանից և հայտնել, որ կատարողական թերթերը և կնքված վճիռները պատրաստ են, կարող է գալ վերցնել:

Ակնհայտ է, որ նման գերօպերատիվ աշխատանքն իր մեջ պարունակում է հերթական ապացույց առ այն, որ դատավորն ընդունում է իր մեղքը մետրոյի աշխատողների իրավունքների խախտման հարցում և ուշացումով շտապել է ուղղել իր սխալը:
Սակայն դատարանում պարզվել է մեկ այլ խնդիր ևս՝ կատարողական թերթերին և վճռին կից գրությունը թվագրված է եղել 08.03.2016թ.-ով, ինչը նշանակում է, որ կա´մ դատարանը ծայրահեղ անբարեխիղճ է աշխատում և պատրաստի փաստաթղթերը ժամանակին չի տրամադրում անձանց, կա´մ կեղծում է փաստաթղթի ամսաթիվը, որը, ի դեպ, մեղմ ասած օրենքով արգելված արարք է՝ փոխարենը առաջարկելով առանձնազրույց ունենալ իր հետ:

Չմոռանանք հավելել, որ մարտի 8-ը եղել է ոչ աշխատանքային օր՝ համաձայն Կառավարության համապատասխան որոշման, ինչը նշանակում է, որ դատարանը իրավասու չէր այդ օրը կայացնելու որևէ որոշում կամ կատարելու որևէ գործողություն:
Հերթական անգամ համոզվելով իր իրավացիության մեջ՝ փաստաբանը մտադրություն չունի ետ վերցնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր դիմումը, ավելին՝ կներկայացնի համապատասխան լրացուցիչ դիմում՝ հավելելով այսօր պարզված մի շարք փաստեր և ապացույցներ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930