Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը ձեռքը պետք է «խփի սեղանին»

Ապրիլ 15,2016 20:00

Այս օրերին սոցիալական ցանցերում հնչող կուլակաթափության կոչերը մեր զրուցակից ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը էմոցիոնալ կոչեր է համարում. «Ես վստահ եմ՝ երկրի նախագահն այնքան ազդեցություն ունի այդ օլիգարխների, մեծահարուստների վրա, որ եթե ձեռքը սեղանին խփի ու հաշիվ պահանջի, ամեն ինչ շատ արագ կկարգավորվի: Սպառազինության պակասը, որքան հասկանում եմ, պատճառ դարձավ, որ մեր շատ երիտասարդներ առյուծաբար կռվեն, մաքառեն ու զոհվեն: Մենք պարտավորություն ունենք այդ երիտասարդների ու նրանց ընտանիքների առջեւ: Այս փորձն այլեւս չպիտի կրկնվի: Վստահ եմ, որ Հայաստանում այդ գումարները կան, եթե դուրս են տարվել, պիտի վերադարձնել»:
Կարդացեք նաեւ

 

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930