Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, թե ինչ սեփականություն և ֆինանսական միջոցներ ունի Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015թ. Պուտինը աշխատել է 8 միլիոն 891 հազար ռուսական ռուբլի (մոտավորապես 133.000 ԱՄՆ դոլար)։ Պուտինի անունով հայտարարագրվել է 1500 քառակուսի մետր հողատարածք, 77 քառակուսի մետր ընդհանուր տարածքով բնակարան և ավտոտնակ՝ 18 քմ.։ Բացի սրանից Պուտինը ունի անձնական օգտագործման բնակարան՝ 153 քառակուսի մետր տարածքով և ևս մեկ ավտոտնակ։ Պուտինի անունով գրանցված բոլոր սեփականությունները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
Որպես Պուտինի սեփականություն են հայտարարագրվել նաև ГАЗ М-21, ГАЗ М-21-Р և Нива մակնիշի ավտոմեքենաները և Скиф տեսակի կցորդ: