Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. «Մեր ժողովուրդը այս օրերին միայն ու միայն Արցախով է շնչում, Արցախով է ապրում»

Ապրիլ 15,2016 16:50

Արցախին նւիրւած զօրակցական հաւաքները Իրանահայ համայնքում շարունակւում են: Երէկ այդ լուսարձակում Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» սրահում համազգային միտքն ու նպատակը կրկին համախմբել էր բոլորիս:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի խօսքը ամբողջովին Արցախեան քառօրեայ պատերազմն էր, նրա հերոսական պայքարը եւ յաղթանակը. «…. Յաղթանակեցին ու նւաճեցին: Պիտի յաղթենք ու պիտի նւաճենք, որովհետեւ հայի Աստւածը որոտաց, Արցախի առիւծը ոտքի կանգնեց ու մռնչում է, ով կը համարձակւի նրա դէմ կանգնել: Հայի արիւնը եռում է, հայի արժանապատւութիւնը գոռում է, հայի վրիժառու հոգին արշաւում է եւ հայի էութիւնը բարձրաղաղակ յայտարարում է՝ ես կամ ու պիտի մնամ, որովհետեւ իմ Աստւածը կենդանի է ու յաւիտենական: Ես կամ ու պիտի շարունակեմ, որովհետեւ իմ զաւակները կան ու հաւատքով կառչած են ինձ: Ես կամ ու շարունակելու եմ մնալ, որովհետեւ իմ ստեղծիչը յաղթեց աշխարհին եւ ես էլ եմ յաղթելու:

160414a03c

Կեցցէ՛ Արցախը եւ անխորտակելի բանակը մեր: Կեցցէ՛ հայրենիքն ու հայրենանւէր ու ազգասէր ժողովրդի զաւակները մեր: Կեցցէ՛ն պատերազմող ու յաղթանակող մարտիկները մեր: Կեցցէ՛ք դուք եւ բոլոր հայութիւնը ի Հայաստան, Արցախ, Ղարաբաղ եւ ի Սփիւռս աշխարհի: Փառք յաղթանակողաց, քաջութիւն զինւորաց եւ պատիւ յիշողաց»:

Փիւնիկ Խուդավերդեանի կատարմամբ «Բանակի երգ»-ը յաղթական նոյն ոգին ու միտքը բերեց դահլիճ ու մթնոլորտը ողողեց այդ զգացումներով:

Գեղարւեստական ծրագրում ասմունքեցին Սեւադա Շահվերդեանն ու Նարէ Սարգսեանը ինչպէսեւ՝ Ռուբիկ Տէր-Յովհաննիսեանը:

Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ հնչեցին «Մարտիկի երգ»-ը եւ «Հաւատքով ու զօրութեամբ» երգերը, երգչախմբի խմբավար Լուսինէ Միքայէլեանի ղեկավարութեամբ, դաշնամուրի մօտ էր Արգամ Վարդանեանը:

160414a03b

Համապարփակ, բայց մտքով խօսուն ու հիմքում ազգային իդէալն փայփայող միջոցառման աւարտին արտայայտւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ով իր խօսքում ի մասնաւորի նշեց. «Մեր ժողովուրդը այս օրերին միայն ու միայն Արցախով է շնչում, Արցախով է ապրում, Արցախով է գործում եւ շարունակում է այդպէս՝ ինչո՞ւ, որովհետեւ իր զաւակների արեամբ պահւող հողը, երբ վտանգի ենթարկւեց, իր նահատակ զինւորների արիւնը եռաց նրանց երակների մէջ եւ նրանք ոտքի ելան մէկ մարդու նման ասելու թշնամուն, որ դու չես կարող քո սատանայական մտածումն իրագործել մեր ժողովրդի կեանքի համար…»:

Ծրագրի ընթացքում կազմակերպւել էր ստորագրահաւաք եւ ներկայ հասարակութիւնը զոհերի յիշատակը յաւերժացնող մոմեր էր վառում՝ սրահի մի գողտրիկ անկիւնում:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեմական խորհրդի անձնակազմը եւ հոծ թւով բազմութիւն:

Արգին ՄԱԹՈՒՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930