Սերբիայի Ստրանջա քաղաքում մեկնարկել է ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Ազատ ոճում 57 կգ Գառնիկ Մնացականյանը (նկարում) սկսելով 1/8 եզրափակչից՝ տարել է երկու հաղթանակ եւ հասել կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է մոլդովացի Անատոլի Բուրույանի հետ: Մեկ հաղթանակից հետո, ցավոք, պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:
Երկրորդ գոտեմարտում անհաջողության է մատնվել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ: Թե Դավիթը, թե Ռոմանը սպասում են իրենց «նեղացրած» մրցակիցների ելույթներին: Եթե նրանք մտնեն եզրափակիչ, ապա մեր երկու ըմբիշներն էլ սփոփիչ գոտեմարտերում պայքարը շարունակելու իրավունք կստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ