Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոմն Գարիկ Խաչատրյան ներկայանում է որպես ազատամարտիկ եւ դրամահավաք իրականացնում (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 15:49

Ապրիլի 15-ին «Հայելի» մամուլի ակումբում Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներից Օֆելյա Գրիգորյանը գումարտակի անունից հայտարարեց, որ ոմն Գարիկ Խաչատրյան ներկայացել է որպես գումարտակի ազատամարտիկ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անունից սփյուռքի հայությանը կոչ է անում գումար փոխանցել` Արցախին օգնելու նպատակով:

«Գարիկ Խաչատրյանն օգտագործել է մեր գումարտակի անունը` ասելով, թե եղել է մեր գումարտակի կազմում: Որեւէ մեկը մեր գումարտակից առանձին նման բան չի կարող անել: Խնդրում եմ, թող ոչ-ոք չհավատա այդ Գարիկին: Այդ մասին մեր ազատամարտիկների հանձնախումբը եւս առաջիկայում հայտարարություն կանի: Ինքնակոչներին լսել եւ քայլեր անել խորհուրդ չէի տա»,-նշեց Օֆելյա Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահե says:

    «Հայկական Վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վստահաբար կարող եմ նշել, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունում չկա Գարիկ Խաչատրյան անուն-ազգանունով որեւէ կոմպետենտ անձ, որը լիազորություն ունենա կուսակցության անունից նման հայտարարություն կամ մեկնաբանություն անել»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/04/15/680485/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Տիկին Օֆելյան սխալվում է: Մենք սփյուռքում գործող Հայկական Վերածնունդն ենք և բացարձակապես ոչ մի կապ չունենք Օրինաց Երկրի հետ: Այս շփոթմունքի պատճառը նա է, որ Արթուր Բաղադասարյանի կուսակցությունը ընտրեց մեր կազմակերպության անունը ՝ Հայկական Վերածնունդ, որը գույությունը ուներ իրենցից առաջ: Մենք իրենց զգուշացրեցինք, բայց դա ապարդյուն անցավ:

    Այդ կուսակցության անունը այնքան վարկաբեկված է, որ իրենց պատճառով զայրույթը դեպ մեզ է ուղղվում: Սոցիալական ցանցերում տեսնում ենք մարդիկ ինչպես են արձագանքում, մտածելով որ Արթուր Բաղդասարյանն է դրամ հավաքում՝ միանշանակ բացասական: Բայց երբ բացատրում ենք մարդիկ հասկանում են:

    Տիկին Օֆելյայի զայրույթը հասկանում ենք, բայց նա պետք է ճշտեր նոր նման հայտարարություն աներ: Գարիկը մեր շատ լավ ընկերն է, Հայկական Վերածնունդի Բելգիայի մասնաճյուղի պատասխանատուն է, և Շուշիի առանձնակի գումարտակի անդամ, ազատամարտիկ:

    Սասուն Քոսյան
    Հայկական Վերածնունդ – Նյու Յորքի մասնաճյուղի պատասխանատու

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930