Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գաբուզյանին մեկ քայլ է բաժանում աշխարհի չեմպիոնությունից

Ապրիլ 15,2016 15:08

Աբու-Դաբիում այսօր ավարտվում է շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունը: Նախավերջին տուրում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը առավելության հասավ մեր մյուս ներկայացուցչի՝ Տիգրան Ս. Պետրոսյանի նկատմամբ եւ 7,0 միավորով վերստին միանձնյա գլխավորեց տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակը:

Այսօր Հովհաննեսը վճռորոշ պարտիայում սեւերով խաղում է սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչի հետ:

Միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 5,0-ական միավորով, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ տեղերում են:

Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը վերջին տուրից առաջ 5,0 միավորով 6-րդ հորիզոնականում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Գաբուզյանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930