Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. Իլհամ Ալիեւին դեռ կարող է երանի տանք

Ապրիլ 15,2016 14:54

«Մադրիդյան սկզբունքներին ես միշտ դեմ եմ եղել եւ կարծում եմ, որ դա հարցի լուծման չի բերի: Այն, ինչ-որ Ադրբեջանը տեսնում է դրա տակ, մի հարց է, մենք, բոլորովին այլ ձեւի ենք փորձում մեկնաբանել»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման այս փուլին, երբ սեղանին են հայտնվել կրկին Մադրիդյան կոչված սկզբունքները, որոնք ժամանակին նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «պարտվողական» որակվեցին:

Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարարը չորսօրյա պատերազմի ընթացքում իր հանդիպումներից եւ քննարկումներից հետո հայտարարեց, որ բանակցային սեղանին Կազանում ձեռք բերված համաձայնություններն են, որոնց հիմքում Մադրիդյան սկզբունքներն էին:

«Այդ դասերն արդեն անցել ենք, գիտենք, թե ո՞ւմ հետ գործ ունենք, ի՞նչ բան է փախստական, ռեֆերենդում եւ այլն: Դրանք, պարզապես ժամանակի կորուստ են եւ երբեք չեն բերի հարցի դրական լուծման, համենայնդեպս, մեզ համար: Մի բան է պարզ` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Իսկ Ալիեւը երբեք չի ուզում այսօրվա իրադրության մեջ հաշտվել այն մտքի հետ, որ Ղարաբաղն ադրբեջանական հող չէ: Համենայնդեպս, այդպես հայտարարում է, թե որքանո՞վ է նա անկեղծ, ես լրիվ համամիտ եմ, կարող է այնպիսի իրադրություն ստեղծվի, Թուրքիան այնպիսի տրյուկներ բանեցնի, որ Ադրբեջանը բոլորովին այլ կարգավիճակով ներկայանա: Չեմ բացառում, որ Ադրբեջանում կարող է իշխանության գան իսլամական ուժեր եւ մենք սկսենք մտածել, թե Ալիեւը լիներ, ավելի լավ կլիներ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ իրականում ամեն ինչ տարածաշրջանում բավական քաոսային վիճակում է եւ մենք դա պետք է լավ ըմբռնենք:

Դեսպանը կարծում է, որ այստեղ իրականում, ոչ թե Հայաստանի հարցն է, այլ ՌԴ-ի խնդիրներն են դրված. «Ռուսաստանը 250 տարի արյուն թափելուց հետո (գուցե ավելի շատ արյուն, քան մենք ենք թափել) 13 պատերազմ ունենալուց հետո, թողնել այստեղ եւ գնալը երբեք չի լինի: Աստված մի արասցե, եթե նման բան լինի, ամբողջ իսլամական օվկիանոսում Հայաստանը միայնակ կմնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930