Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական պատմաբան. «Ի՞նչ է արել ՌԴ-ն, որ Հայաստանը հակառուսական կեցվածք պիտի դրսեւորի»

Ապրիլ 15,2016 14:29

«Ի՞նչ է արել ՌԴ-ն, որ Հայաստանը հակառուսական կեցվածք պիտի դրսեւորի: Իրականում, ինքն իր դաշնակցային պարտավորությունները մեր հանդեպ կատարել է, եւ պարտավոր չէ ամեն մեր շահի համար վազել ու այդ ամենը կատարել այնպես, ինչպես մենք ենք ուզում: Գազի գինն էր պետք իջեցնել`իջեցրել է, զենքերն էր պետք մատակարարել` մատակարարել է, Ախուրյանի ուղղությամբ սահմանը պահում է: Ես հանդես չեմ գալիս փաստաբանի դիրքերից, բայց եկեք մեր սխալները, թերությունները որեւէ պետության հետ չկապենք: Դա շատ վատ բան է եւ դա մեզ հանգեցրեց 1915 թվականին»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր նման տեսակետ հայտնեց ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանը:

Այժմ էլ, նա մեր ամենամեծ սխալը համարում է այն, որ մեր իրական ներուժը չգիտենք, համազգային շահեր, նպատակներ ու պատկերացումներ չունենք, ամեն հայ մի բան է ասում եւ ուզում:

Բանախոսն անդրադարձավ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին, ՌԴ-ի զինված ուժերի տեղակայման աշխարհագրական դիրքերին, նրանց ունեցած զենք-զինատեսակներին, ՌԴ զինված ուժերի Աբխազիայում, Դաղստանում դեռ ընթացող զորավարժություններին եւ հանգեց նրան, որ ռուսական զինուժն ու զինտեխնիկան հենց այնպես չեն ՌԴ-ի խորքից դեպի Հյուսիսային Կովկաս տեղափոխվում եւ ՌԴ-ն էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դաշնակից չէ, որքան էլ նման հայտարարություններ հնչեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Վերջապես կա մի մարդ,ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյան, որ ճիշտ է մեկնաբանում իրավիճակն:Թե չէ մտածում էի որ բոլորն էլ հեռու են ռազմագիտութունից:«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն արդեն պատրաստել է ոչ թե բժշկական մկրատներով, այլ մեր եզդի եղբայր Ֆայզոյի ոչխար մորթելու դանակով, վիրահատելու փտախտից տառապող Հայաստանի պորտալարը որը Ռուսից էլ օգուտ չունի:
    Շնորհակալություն Ձեզանից ազգի զավակ:Ձեր ճիշտ վերլուծության համար,գոնե որոշ ղասաբների, ետ կանգնեցնենք նման վիրահատությունից, սխալ ախտորոշում ներկայացնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930