Այսօր կառավարության նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, թե գազի սակագինը սպառողների համար որքան է սահմանվելու, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանն ասաց, որ մոտակա ժամանակները պարզ կդառնա, առայժմ համապատասխան հաշվարկներն են կատարվում. «Կարեւոր հարց է, դրա համար էլ ինչքան հնարավոր է՝ շուտ ենք անում»:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ նախորդ շաբաթ Հայաստան այցելության ժամանակ քննարկվել էր նաեւ սահմանին ռուսական գազի սակագնի հարցը, ըստ այդմ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ սահմանին գազի գինը 150 դոլար է դարձել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ