Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը հրաժարվեց ասել՝ միայնա՞կ է իրականացրել Ավետիսյանների սպանությունը

Ապրիլ 15,2016 14:08

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը:

Այսօր ցուցմունք էր տալու Պերմյակովը, սակայն վերջինս հրաժարվեց ցուցմունք տալուց՝ ընդամենը պատասխանեց իր փաստաբանի մի քանի հարցերին:

Հարցին՝ ֆիզիկապես ու հոգեպես ի՞նչ վիճակում ես գտնվում, հնչեց պատասխան՝ նորմալ: Հաջորդ հարցին՝ ինչ-որ բանից կաշկանդվա՞ծ եք, պատասխանեց՝ ոչ:

Հարցին՝ կա՞ արդյոք խոչընդոտ կամ արգելք, որը կաշկանդում է ձեզ ցուցմունք տալ, Պերմյակովը հրաժարվեց պատասխանել: Ճշտող հարցին՝ որեւէ մեկը վախեցնո՞ւմ է ձեզ ցուցմունք տալ, ամբաստանյալն ասաց՝ ոչ:

Հարցին՝ հասկանո՞ւմ եք, որ ցուցմունք չտալու դեպքում կհրապարակվի ձեր նախաքննական ցուցմունքը, ասաց՝ այո: Նա նաեւ ասաց, որ հասկանում է, թե օրենքով սահմանված ինչ պատիժ է իրեն նախատեսվում: Ասաց, որ իր տված նախաքննական ցուցմունքի մեջ որեւէ բան չունի փոխելու:

Հարցին՝ դուք գնացել էիք Ավետիսյանների տուն ավազակային հարձակմա՞ն, Պերմյակովն ասաց՝ հրաժարվում եմ պատասխանել: Հարցին՝ արդյոք Ավետիսյանների սպանությունը դուք միայնա՞կ եք իրականացրել, Պերմյակովը հրաժարվեց պատասխանել:

Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը ու ցուցադրեց ցուցմունքի տեսաձայնագրությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930