«Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի սանձազերծած գործողություններն ընդդեմ Հայաստանի ու Արցախի մեկ անգամ ևս հիասթափեցրին խաբված ադրբեջանցի ժողովրդին: Ղեկավարությունն էլ համոզվեց, որ կայծակնային պատերազմն ընդդեմ հայերի դատապարտված է տապալման»,- կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Ըստ նրա՝ ի տարբերություն ադրբեջանական կողմում տիրող տրամադրությունների, հայկական կողմում համախմբման մթնոլորտ է, այդպիսին էր վիճակը նաև ճակատում. «Հայրենական պատերազմ էր, որը երբևէ որևէ ժողովուրդ չի պարտվել։ Վերջին օրերի համախմբվածությունը ցույց տվեց, որ վտանգի պահին այն, ինչ տեղի է ունեցել միշտ պատմության ընթացքում, շարունակվում է նույնպես մեր ժամանակներում»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ