Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

The Washington Post-ի վերլուծականը Արցախում տեղի ունեցած բախումների վերաբերյալ

Ապրիլ 15,2016 13:13

Ամերիկյան The Washngton Post-ը ծավալուն վերլուծական է հրապարակել, որտեղ խոսվում է 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական բախման պատճառների մասին։

Հոդվածագիրը նախ հիշեցնում է, որ 2016թ. փետրվարին ռուսական կողմը Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազա տեղափոխեց մի քանի МИГ-29 տեսակի ուղղաթիռներ։ Բացի դրանից, Ռուսաստանը խոստացավ Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել՝ սպառազինություն ձեռք բերելու նպատակով։

Հոդվածագիրը, վերլուծելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, եզրահանգել է, թե Ռուսաստանն այստեղ հետապնդում է 3 նպատակ՝

1. Շրջանակի մեջ վերցնել Թուրքիան։ Ռուսաստանը, ավելացնելով իր սպառազինությունը Հայաստանում՝ փորձում է հավելյալ երաշխիքներ ստեղծել, որ Թուրքիան չի խոցի ռուսական ևս մեկ ինքնաթիռ (ինչպես դա տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերին՝ թուրք-սիրիական սահմանի մոտ)։ Սրանից բացի, հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի ապակայունացնող ռազմավարության մաս է կազմում ԼՂՀ հակամարտության պարբերաբար բորբոքումը և զենքի վաճառքը հակամարտության կողմերին։

2. Ռուսաստանը սատարում է Սիրիայի հարցով ընդհանուր դաշնակցին։ Ռուսաստանի՝ Ասադին աջակցությունը և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը Սիրիայում ևս մեկ պատճառ է Հայաստանի Հանրապետությանը աջակցելու համար. Ռուսաստանը, Սիրիան և Հայաստանը դաշնակիցներ են՝ ընդդեմ Թուրքիայի, հետևաբար Ռուսաստանը որոշակի աջակցություն է ցույց տալիս նաև Հայաստանին։

3. Կայուն պահել Հայաստանը։ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ սերտորեն կապված են Հայաստանում իշխանափոխություն թույլ չտալու հետ, որովհետև Հայաստանի իշխանությունները հավատարիմ են Ռուսաստանին։ Հոդվածագիրը նշում է, որ ՌԴ մյուս երկու դաշնակիցները՝ Բելառուսն ու Ղազախստանը այժմ ավելացնում են իրենց առևտրաշրջանառությունը արևմտյան երկրների հետ, և այս համատեքստում Հայաստանը ավելի մեծ նշանակություն է ստանում Ռուսաստանի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930