Լրահոս
Օրվա լրահոսը

Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

Ապրիլ 15,2016 12:55

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում:

Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,  ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016թ. ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,  վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Կբարելավվի շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակը

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն  են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների և բրիգադների անբավարար թիվը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը:

Առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն  ուղղված գործողություններ, մասնավորապես, կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները` հաշվի առնելով Երևանի և մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման չափորոշիչներ և այլն:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգված և միասնական գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման նպատակն է գլոբալ տեղորոշման համակարգի  ներդրմամբ  ապահովել ՀՀ-ում մատուցվող շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համընդհանուր հեռակառավարման  համակարգ, որն ուղղված է բնակչությանն օպերատիվ, որակյալ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ անկախ սեփականության ձևից՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաների համար գլոբալ տեղորոշման համակարգի առկայության պահանջ, ինչը հնարավորություն կտա հատկապես արտակարգ իրավիճակներում առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպել շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը:

Գորիսի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը  փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Այն կնպաստի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմանը, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման մատչելիության ապահովմանը: Հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու պարագայում նախատեսվում է տարեկան սպասարկել 70-80 հիվանդների:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930