Հիմա Պարույր Հայրիկյանն է։ Ինքն էլ 7 երգ զիտի, որոնցից մեկը «Դե, եկեք, եղբայրներ», երգն է, մնացածը, ինչպես հասկանում եք, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Թե ինչպես է կարողանում ցանկացած թեմայի մասին խոսելիս ինչ-որ հնարով Առաջին նախագահին անդրադառնալ՝ պարզապես հանելուկ է։ Դրա համար իսկապես յուրահատուկ տաղանդ պետք է ունենալ։
Ահավասիկ, երեկ պետք է խոսեր ղարաբաղյան վերջին իրադարձությունների մասին։ Հերթապահ մտքեր ասելուց հետո հայտարարում է, թե «Լեւոն Տեր- Պետրոսյանը պետք է ինքնասպանություն զործի»։ Համարյա այն հռոմեացի սենատորի նման, որն իր ամեն ելույթն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» խոսքով։
Չգիտենք, ինչ պիտի լինի կամ կլինի այնպես, որ Հայրիկյանը երբեւիցե լրջանա, բայց մենք, օրինակ, այսինքն՝ ոչ ոք, երբեք նրան ինքնասպանություն գործելու կոչ չի արել, որ նա 1998թ. նախագահական ընտրություններում մի հատ աննշան պաշտոնի համար պաշտպանեց Քոչարյանին, հետո էլ հայտարարեց, թե ընտրությունները ժողովրդավարական են, հետո էլ մի քանի տարի աչք էր փակում Հայաստանում սկսված բացասական երեւույթների վրա։
Որպես կանոն, նա միշտ խուսափում է այս թեմայի շուրջ խոսել՝ միգուցե համարելով, որ դա իր կենսագրության խարաններից մեկն է։
Կարդացեք նաև
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում