Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի «չվնասելու» քաղաքականության սահմռկեցուցիչ հետեւանքները. «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2016 12:26

Թե ինչքանով եւ ինչպես Ռուսաստանը Ղարաբաղի հարցում առաջնորդվեց «մի վնասիր» բժշկական սկզբունքով՝ ՀՀ-ում զգացինք հատկապես վերջին օրերին, երբ ռուսական զենքից սպանվեցին տասնյակ հայ զինվորներ։ Սակայն Ռուսաստանի այս քաղաքականությունը հատկապես ակտիվացել էր արդեն 2011թ.-ից, երբ իր ռազմավարական դաշնակցին «չվնասելու» նպատակով ՌԴ-ը Ադրբեջանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր, որի շրջանակներում էլ հաջորդող 5 տարիների ընթացքում Ադրբեջանին մատակարարեց շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն, այդ թվում եւ այնպիսի զանգվածային ոչնչացման համակարգեր, որոնց մեկ հրթիռը կարող է ուղղակի ահռելի ծավալի վնասներ հասցնել։

Բարեբախտաբար, այս քառօրյա պատերազմի ընթացքում նման համակարգի՝ «Солнцепек»-ի միավորներից մեկը, ըստ ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկի, հայկական զինուժը ոչնչացրել է նախքան այն գործողության մեջ կմտներ։ Եվ եթե չլիներ հայկական զինուժի այս գրագետ հակազդեցությունը, մենք հիմա կարող էինք ականատես լինել Պուտինի «չվնասելու» քաղաքականության սահմռկեցուցիչ հետեւանքներին։

Ընդ որում, նկատենք, որ այս գործընթացը սկսվեց հենց Պուտինի նշած փուլում, մի քանի տարի առաջ, երբ նա, իր խոսքով կարծում էր, որ կողմերը մոտեցել են փոխզիջմանը։ Ասել է, թե երբ 2011 թ. հունիսին Կազանում Ադրբեջանը տորպեդահարեց բանակցությունները, Ռուսաստանը դրանից անմիջապես հետո փոխանակ համանախագահ երկրների հետ պարտադրեր Ադրբեջանին ընդունել երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող փաստաթուղթը, փոխարենը սկսեց զինել վերջինիս։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930