Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապօգնության մեքենայով

Ապրիլ 15,2016 17:00

Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երեւանի բաժնի պետ Ա. Բաղտագուլյանի գլխավորությամբ երկու օր առաջ կազմակերպվել էր տեսակցություն Վանանդ Անդրեասյանի՝ նրա որդու հետ: Վանանդը յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին երկու ժամով տեսակցում է երեխայի հետ: Այս անգամ ԴԱՀԿ-ի տարածքում գտնվող «Հեքիաթային տնակում» էր, որը նախատեսված է նման տեսակցությունների համար եւ գործում է մոտ հինգ տարի:
ԴԱՀԿ-ի տարածքում մեր հայտնվելը, որը Ա. Բաղտագուլյանը համարեց շուու սարքելու մտադրություն, պայմանավորված էր նրանով, որ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին էր դիմել Իրանից Հայաստան իր ծնողների հետ մշտական բնակության եկած, ճարտարապետ, 32-ամյա Վանանդ Անդրեասյանը:

Դիմումատուն ահազանգել էր, որ այս տարվա մարտի 22-ին «Պապլովոկ» կոչվող զբոսայգում միջադեպ էր տեղի ունեցել իր եւ նախկին կնոջ հոր հետ: Աները քաշքշել էր նրան, հարվածել, փեսան ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, ողնաշարի կոտրվածք, եւ այլ վնասվածքներ: Հետեւաբար, երեխայի տեսակցության հետ կապված նա ուներ խնդիրներ, գամված էր անկողնուն, խնդրել էր տեսակցությունը կազմակերպել իր հոր տանը:

Վ. Անդրեասյանի իրավաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Հարությունյանն «Առավոտին» ասաց, որ դիմել էր նաեւ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երեւանի բաժնի պետ Ա. Բաղտագուլյանին, գրավոր հայտնելով. «Ներկայումս իմ վստահորդը հնարավորություն չունի իր երեխային հանդիպել ԴԱՀԿ ապահովող ծառայությունում, միեւնույն ժամանակ չպետք է զրկված լինի իր երեխային տեսնելու եւ շփվելու հնարավորությունից, ուստի առաջացած իրավիճակի հնարավոր լուծումը տեսնում ենք ԴԱՀԿ աշխատակցի մասնակցությամբ երեխայի տեսակցությունները վստահորդիս հոր տանը»:

Vanand_Andreasyan-2

Սակայն ԴԱՀԿ-ն տեսակցությունը նպատակահարմար էր գտել կազմակերպել «Հեքիաթային տնակում», ուր շտապօգնության մեքենայով բերվեց տուժող ճանաչված երիտասարդը: Մենք չենք գտնվել այդ տնակում, անգամ՝ փաստաբանը, կանգնած հեռվում, սպասել ենք, մինչեւ կավարտվի հանդիպումը, ապա դուրս գալով ԴԱՀԿ տարածքից, փորձել ենք կարճ զրուցել Վանանդի հետ: Խստագույնս հետեւելով երեխայի իրավունքներին առնչվող իրավական նորմերին, չենք լուսանկարել նրան, իսկ լուսանկարել ենք դրսից այն տարածքը, որտեղ հանդիպումն էր տեղի ունենում, իսկ ներսը, որը կհետաքրքրեր նաեւ ընթերցողին, ԴԱՀԿ աշխատակիցները թույլ չեն տվել:
Փոքրիկի հետ տեսակցությունից հետո մեր հարցին, թե երեխան կաշկանդված չէ՞ր, երբ քեզ տեսավ նման վիճակում, Վանանդն ասաց. «Ոչ, ոչ, ուղղակի հարցրեց՝ պապան ինչո՞ւ պառկած է, ասացի՝ մրսել եմ: Նա խաղում էր նույն աշխուժությամբ, ես նկարեցի նրան»:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, հայրն ասաց. «Հանդիպումն ինչ-որ չափով հաջողվեց: Բայց այս պայմաններում երեխային տեսնելն անհարմարություն ուներ:

Ես ունեմ դատարանի որոշում, որ ԴԱՀԿ-ն պետք է հանդիպումները կազմակերպի՝ նշված է, թե որտեղ: Նշված է նաեւ իմ տան հասցեն: Դատարանի որոշումը ԴԱՀԿ-ն չի կատարում: Ես ներկայացրել էի Մ.Հերացու անվան համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի կողմից 26.03.2016թ. էպիկրիզը, համաձայն որի՝ իմ մոտ ախտորոշվել էր փակ ողնաշար-ողնուղեղային վնասվածք, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածք, վերք, եւ նշանակված էր խիստ անկողնային ռեժիմ՝ մեկ ամսից ավելի ժամանակով: Իսկ վեց անգամ չկազմակերպվեց, ես տանն էի ու հանդիպում տեղի չունեցավ: Ես ստիպված եկա այստեղ: Նախքան դեպքը ութ անգամ հանդիպել եմ երեխայիս, հետո գտնվել եմ հիվանդանոցում, տանը՝ նա չի բերվել: Ես մեկ տարի իմ երեխային չէի տեսել, նոր է եղել դատարանի որոշումը, իսկ դա էլ այս ձեւով է կազմակերպվում»: Ի դեպ, խոսքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում գտնվող ամուսնալուծության, փոխադարձ պահանջների, ալիմենտի գործի մասին է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի
Հ.Գ.– Մեծ եղավ զարմանքս տեսակցությունն ավարտվելուց հետո, երբ պարոն Բաղտագուլյանի հետ մտանք տնակը ներսից տեսնելու, ինչ-որ արձանագրություն էր կազմվել, որտեղ իբր փաստաբանի հետ ես էլ՝ լրագրողս, փորձել ենք խոչընդոտել տեսակցությանը: Հիասթափությունս փոխանցեցի ուղեկցողիս ու հեռացա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. irina tsaturjan says:

    Սովորաբար երբ մենք խոսում ենք ընտանեկան բռնության մասին նկատի ենք ունենում կնոջ իբրև բռնության զոհ: Եվ ահա մեր ազգի համար դժվարագույն ժամանակներում երբ ամեն տղամարդու կյանք ոսկու գին ունի կարդում ենք այսպիսի զարհուրելի ընտանեկան բռնության մասին՝ սակայն զոհը տղամարդ է:

  2. Նաիրա says:

    Դարը փոխվել է : Դժբախտաբար ժամանակակից աղջիկների մեջ կան հաշվենկատները, որոնք երեխային օգտագործում են շահադիտական նպատակներով , թքած ունենալով երեխայի հոգեվիճակի և ապագայի վրա : Հուսանք, որ երիտասարդը դեռ կհանդիպի կյանքի ազնիվ ընկերուհու :

  3. Լիանա says:

    Ոչ մեկն իրավունք չունի զրկելու Ձեզ հայրական իրավունքից , թույլ չտալով տեսնելու Ձեր երեխային : Կասկած չկա, որ դուք լավ հայր եք, եթե այդ վիճակում մոռացված Ձեր ցավերը ձգտում եք տեսնել Ձեր սիրելի զավակին :

  4. Վերգինե says:

    Ինձ մոտ ել էր նման կարծիք ստեղծվել, որ զոհը տղամարդն է, բայց այսօրվա հաղորդագրությունից պարզ դարձավ, որ իրականում զոհը կինն է, որից փորձում են երեխային վերցնել, այդ թվում նաև բռնի ուժով, չմտածելով երեխայի մասին: Ասեմ ավելին, այդ ՞տղամարդու՞ կյանքը հեռու է ոսկու գին ունենալուց – նա հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից և ապահովագրել իր կյանքը:

  5. Գուրգեն says:

    Ծանոթանալով երկու կողմերի հոդվածներին, անձնական կարծիքս կձևակերպեմ այսպես՝
    այն քաղաքացին՝ «հայրը», որը դատական որոշումը տանուն տալուց հետո պորձեր է կատարել բռնի ուժով երեխաին մորից անջատել, նա հայր կոչվելու իրավունք չունի։ ԵՎ պետք է օրենքով պատասխանատվության ենթարկվի։

    • Դավիթ says:

      երկու կողմերի գործերին ծանոթանալով պետք է նկքտած լինեիք որ դեր դատը շարունքկվում է հետևաբար դեր չկա դատական որոշում առավել ևվս խոդք չի կարող գնալ կողմերից որևէ մեկի հղթելու կամ տանուլտալու մասին լավ կլինել կարծիքներ գրելուց արաջ միքիչ գոնե տեղեկնայիք : Չճանաչելով կողմերին շատ մեծ բեռեք վերցնում ձեր ուսերին հայր կոչվել կամ չկոչվելու մասին նման կարծիքներ հայտնելով որի համար պատասխանատու պետք լինեք հետրքիրե դուք որպես հայր կամ ապագա հայր ինչպես կվերաբերվեիք եթե անօրինական ձևով ձեր երեխսյին խլեին ձեզնից ու մեկուկես տարի խոչնդոտեին ձեր շփումը իհարկե եթե այդ փաստը ձեզ կհուզի ոչթե ձեր երեխային կթողնեք բախտի քմահաճույին ինչպես դժբախտաբար հիմա շատ հայրեր են անում և այդ իդկ պատճառովել ձեր մոտ զարնանք արաջանում երբ հսյրը պայքարում է երեխայի համար իսկ մոր նկատմամբ ոչմի բրնի ուժ կամ երեխային նրանից խլելու փորձ անքամ չիկատարվել հետաքրքիր է ձեր վստահությունը նմքն զրպարտություն կատարելիս

      • Գուրգեն says:

        Հարգարժան Դավիթ ջան,ես չգիտեմ դուք ովեք,բայց կխնդրեի ներկայանալ մինչ իմ մասին կարծիք հայտնելը,իսկ ինչ վերաբերվում է ձեր գրածներին ես կպատասխան եմ հետևյալ կերպ։
        Ես շատ լավ ծանոթ եմ Անահիտ Սարգսյանի պատմությանը , որի մեջ կան բազմաթիվ փաստեր ,որ Արեգի հայրը և պապը փորձեր են կատարել ֆիզիկական ուժով խլել երեխային։Ավելի լավ է ձեզ նման քաղաքացիները չխառնվեն սուտ փաստերի հիման վրա կառուցված պատմությանը և ինչպես դուք եք ասում բեռ չվերցնեն իրենց ուսերին։

        • Դավիթ says:

          ես ներկայցել եմ իմ անունով ինչպես և դուք : Պատմությանը լավ ծանոթ լինելով պետք է նաև տեղյակ լինեք որ մեկ տրուց վել է որ Անահիտ Սրգսյնն է երեխային խլել հորից , երեխայի նկատմամբ հայրը ունի հավասրաչափ նույն իրավունքները (ինչքնով էլ դա բարդ լինի ձեզ դ ընկալել քանի որ միշտ հանդիպել եք անպատասխանատու և անտարբեր հայրերի իտարբերություն Վանանդի) մորական կողմը անարդարաբար ոտնահարում է հոր իրավունները : Ամոթ է , հերիք է ստեր տարածեք հոր և պապիկի մասին շատ մեծ պատասխանատվություն եք ձեր վրա վերձնում նման աբսուրդային հայտարարություներ անելով կարող եք կա

  6. Նարինե says:

    Կնոջը պարզապես կցանկանայի ասել, որ իր երեխայի կյանքը դժոխքի չվերածի, որովհետև ակնհայտորեն նման բաները բացասական ազդեցություն են ունենալու երեխայի վրա : Երեխային դարձնել միջոց` հորը շանտաժ անելու համար? չեմ հասկանում նման մայրերին: տղամարդուն ծեծել են հասցրել վիճակի որ պարտավոր լինի մեկ ամիս անշարժ պառկել անկողնում ու հիմա անգամ թույլ չեն տալիս երեխային իր տանը հանդիպի: չեմ կարծում որևէ խնդիր առաջանար եթե մայրը երեխայի հետ ու որևէ երրորդ անձի ուղեկցությամբ այցելեր երեխայի հոր տուն նրանց անտեղ նեղացնեին: շատ կուզեի էդ կնոջն ասել որ եթե իսկապես իր երեխային սիրում է, հասկանա, որ ատելությունն ազդելու է երեխայի վրա, պետք չի նրակյանքը վերածել դժոխքի պարզապես որովհետև քո եփականը չի ստացվել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930