Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Թող օլիգարխները զենքի բիզնեսում ներդրում անեն» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 12:02

Ադրբեջանի կողմից սանձազերծած 4-օրյա ռազմական գործողությունների հասարակական ընկալման առաջին փուլը հոգեբան Սամվել Խուդոյանը բնորոշում է որպես «տագնապ», որին հաջորդում է անորոշությունը եւ տեղեկատվության պակասը:

«Երկրորդ փուլը կանվանեի «ոգեւորություն», երբ մերոնք սկսեցին որոշակի հաջողություններ արձանագրել, տեղեկատվությունն էլ շատ եղավ: Իրենց զոհերի մեխանիզմն Ադրբեջանն ինքն է բացատրում: Հաշվարկել էին, որ հատուկ ջոկատայինները կգրավեին, բայց նրանք ձախողեցին գործողությունը, հետեւակն էլ հայտնվեց կրակի տակ: Ահռելի քանակության զոհեր են տվել դրա պատճառով:

Երրորդ փուլը կանվանեի «հուսահատություն-դժգոհություն». մեզանում պարզ դարձավ, թե ինչի են հանգեցնում կոռուպցիան եւ թալանը: Իշխանության աչքերը բացվեցին: Անգամ որոշ մարդիկ, որոնք իշխանամետ էին, սուր քննադատություններ հնչեցրեցին: Հիմա էլ անորոշություն է, հուսահատությունը շարունակվում է: Ժողովուրդը չգիտի` Ադրբեջանը կհարձակվի՞, թե ոչ, կլինի՞ մեծ պատերազմ, թե ոչ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Խուդոյանը:

Նա փաստեց, որ Ադրբեջանի քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքում այդ երկրում ոգեւորություն սկսվեց. կեղծ տեղեկատվություն տարածեցին, թե Ադրբեջանը տարածքներ է գրավել. «Հետո ադրբեջանցիների շրջանում տագնապ սկսվեց, որովհետեւ նրանց զոհերի թիվը շատանում էր: Անգամ վախ տիրեց, հետո` հիասթափություն եւ մեղադրանքներ` իշխանությունների հասցեին, որ վերջիններս անգամ թաղումներն են գաղտնի կազմակերպում»:

Հոգեբանի բնորոշմամբ` առաջիկայում մեծ պատերազմ չի լինի, քանի որ դա ոչ մեկին ձեռնտու չէ. «Բացի այդ, ՀՀ-ում պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության հետ կապված հետաքննություններ են սկսվել… Մի խոսքով` բյուջեն պետք է լցվի` ինչ ձեւով որ լինի: Եթե մենք կարճ ժամանակում զինվենք, դա մեր բանակցություններում «կոզր» է լինելու: Մենք Իսրայելի նման պետք է լինենք զենքի պետություն: Թող օլիգարխները դրա մեջ ներդրում անեն, նաեւ վաճառեն եւ փող ստանան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930