Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը վաղ է համարում գյուղ վերադառնալու մասին խոսելը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 15,2016 11:49

Ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի վայրագություններից ամենաշատը տուժած Թալիշ գյուղում բնակչության մեծ մասը շարունակում է տարհանված մնալ։ Գյուղում են միայն տղամարդիկ, ովքեր ապրում են միասին ու այսպես ասած՝ հսկում գյուղը։

Հիշեցնենք, որ վերջին օրերի ռազմական գործողություններից հետո շփման գծի անմիջական հարեւանությամբ գտնվող Թալիշ գյուղի մեծ մասն ավերվել է, հրետակոծվել են գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների տունը։ Տասնյակ տներ հողին են հավասարվել։ Թշնամուն հաջողվել էր նույնիսկ մոտենալ գյուղին եւ ծայրամասում ապրող 3 տարեց բնակիչների խոշտանգել ու սպանել։

Ու թեեւ այսօրվանից Հայաստանից մեկնած մասնագետները հրթիռակոծված Թալիշում նյութական վնասների հաշվարկման եւ քարուքանդ եղած տների նախագծման աշխատանքներ են սկսել, սակայն գյուղապետ Վիլեն Պետրոսյանը վաղ է համարում գյուղ վերադառնալու մասին խոսելը։

– Ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողություններից վնասները շա՞տ են։ Քանի՞ տուն է վնասվել։

– Վնասվածները քիչ են, չվնասվածները ավելի շատ են։ Միջին հաշվով բնակավայրի 30 տոկոսն է վնասվել։

– Հաշվարկ արվե՞լ է՝ մոտավորապես ինչքան գումար անհրաժեշտ կլինի, որպեսզի գյուղը նախկին տեսքին բերվի։

– Դա ծավալուն աշխատանք է։ Դեռ ընթացքի մեջ է։ Այսօրվա դրությամբ հաշվարկն ընթանում է, Հայաստանից ժամանած ճարտարապետ-շինարարներ կան, որոնք հաշվարկները անում են, բայց դա ժամանակ է պահանջում։ Էս պահի դրությամբ իրենք գյուղում են։ Առավոտյան են ժամանել։ Նրանք վնասի չափը կհաշվարկեն, վերականգնման նախահաշիվը կկազմեն՝ նոր կերեւա։ Գյուղը հոսանքազրկվել էր, հիմա կիսով չափ վերականգնվել է լույսը, բայց դեռ աշխատանքներ կան։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930