Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները հաջող են խաղում Արաբական Էմիրություններում

Ապրիլ 15,2016 15:30

ԱՄԷ-ում մեկնարկած 18-րդ Դուբայ օփեն շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից 195 շախմատիստներ, Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը կայացած երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր՝ 2,5, պակաս վաստակել են գրոսմայստերներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը: Նրանք ընթանում են, համապատասխանաբար, 11-րդ եւ 29-րդ հորիզոնականներում: Մեր մյուս երկու մասնակիցները՝ Հովհաննես Հակոբյանն ու Լիլիթ Գալոյանը անհաջող են մեկնարկել եւ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում:

Աբու-Դաբիում շարունակվում է շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունը: Խաղացվել է յոթ տուր ու գնալով պայքարը առաջատարների համար դժվարանում է:

Տղամարդկանց առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը 6,0 միավորով առաջին տեղը բաժանում է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Տիգրան Ս. Պետրոսյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 5,0-ական միավորով լավագույն տասնյակում են եւ, համապատասխանաբար, ընթանում են 4-րդ եւ 6-րդ տեղերում:

Կանանց մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ Հայաստանի 2016 թվականի չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որ հինգերորդ տուրից հետո գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, երկու անգամ «սայթաքեց»: Նա իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր եւ նահանջել յոթերորդ հորիզոնական:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930