Թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանը լրատվամիջոցներին պատմել է իր նվիրական երազանքի մասին:
«Անցած մրցաշրջանը լավագույններից մեկն էր իմ կարիերայում: Ճիշտ է, այն հեշտ չտրվեց: Ըստ էության, մի երկու տարի ես միեւնույն տեղում դոփում էի, բայց ինչ-որ պահի կարողացա մրցաշարերում հաղթանակներ տանել: Դա ինձ ինքնավստահություն ներշնչեց եւ կարողացա լավ մարզավիճակ ձեռք բերել, միավորներ հավաքել եւ մտնել լավագույն հարյուրյակ: Հույս ունեմ, որ 2016 թվականն ավելի հաջող կլինի եւ այն կավարտեմ 20 լավագույնների ցուցակում: Դրա համար էլ ջանասիրաբար մարզվում եմ: Շատ մեծ պլաններ չեմ կազմում: Կլինի՝ ինչ լինելու է: Բայց TOP 20 մտնել ցանկանում եմ»,- հայ թենիսիստուհու խոսքերը մեջբերում է ռուսական մամուլը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
15.04.2016