Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներ՝ Արթուր Հովհաննիսյանը՝ 49 կգ, Նարեկ Աբգարյանը՝ 52, Արամ Ավագյանը՝ 56, Հովհաննես Բաչկովը՝ 64 եւ Վլադիմիր Մարգարյանը՝ 69, Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվող Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում մտել են կիսաեզրափակիչ: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր բռնցքամարտիկից պահանջվում է հաղթանակ տանել նաեւ այս փուլում՝ ապահովելով առնվազն «մաքուր» երրորդ տեղ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.04.2016