Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է խելամիտ բացատրություն

Ապրիլ 15,2016 14:30

90-ականներին 7.000 ընկած հայ ազատամարտիկների շնորհիվ արցախահայությունը ծնկի բերեց Ադրբեջանին եւ արդեն 20 տարի է, ինչ կերտում է Արցախի անկախությունը: Ուրեմն, 1991թ. Ադրբեջանին ծնկի բերած, իր անկախությունը կերտել սկսած, մինչ 1998թ. հաղթողի պահվածքով Ղարաբաղն է նստել բանակցային սեղանին՝ իր դիմաց նստած ունենալով հրադադար խնդրող, պարտված եւ խեղճացած Ադրբեջանին, առաջացնելով մարդկության լավագույն մասի հիացմունքախառն հարգանքը: Բայց 1991 -1999 թվականների ընթացքում հաղթողի պահվածքով բանակցային սեղանին միշտ նստած Ղարաբաղին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը հեռացրեց սեղանից, նստելով նրա աթոռին, որպես բանակցային կողմ, Ղարաբաղի նախագահի լուռ համաձայնության պայմաններում: Երկու նախագահներն էլ հանրությանը չներկայացրին նման փոփոխության պատճառաբանությունը:

Դա դարձավ այն հզոր ականը, որով երկու նախագահները պայթեցրին ոչ միայն մարդկության լավագույն մասի գիտակցության մեջ ձեւավորված ու մեզ համար այդքան կարեւոր հիացմունքախառն հարգանքն, այլ, կամա թե ակամա, աշխարհին տեղեկացրին, որ իրավացի չէ ՌԴ նախագահ Վ, Վ. Պուտինը, երբ Ղարաբաղը ներկայացնում է որպես 90-98 թվականներին իր անկախացման համար՝ մարտնչող ու հաղթող: Չէ՞ որ Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն անգամ, իրենց այդ վարվելակերպով հակադրվելով Պուտինին, հավաստեցին, որ Հայաստանն է պատերազմել Ադրբեջանի դեմ, ու զավթել նրա տարածքների քսան տոկոսը:

Այսօր նորից քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացի մասնակիցների հարցը: Հիմա արդեն Ղարաբաղի նախագահը պահանջում է ապահովել իր մասնակցությունը, բայց լռում է Հայաստանի նախագահը: Վախենում եմ Ղարաբաղին լսող չլինի եւ Հայաստանը մնա բանակցող կողմ, դիտարկվելով որպես ագրեսոր, դրանից բխող շատ վատ հետեւանքներով: Գուցե կա ինչ-որ հանգամանք, որը ՀՀ-ի նախագահին, ինչպես 1998թ.-ին, այնպես էլ այսօր, ստիպում է Ղարաբաղին բանակցող կողմ չհամարել: Անհրաժեշտ է հրաժարվել լուռ չհամաձայնելուց եւ ներկայացնել խելամիտ բացատրություն:
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՍՀՄ գիտության դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ինձ այնպես է թվում, որ մեր ամենաոխերիմ թշնամիների շարքում առաջիններից մեկը պիտի դիտարկվի Ռ․ Քոչարյանի անունը: 1994 թ․ հրադադարից ի վեր ոչ ոք մեզ այնքան վնաս չի տվել, որքան այդ անձը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930