Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Դիլիջանում կառուցվող գերճոխ ուսումնական կենտրոնի վրա արդեն ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 15,2016 11:01

ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցվող գերճոխ ուսումնական կենտրոնի շինարարության համար դեռ երկար ժամանակ գումարներ են հատկացվելու։ Այս է վկայում ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը։

«Մեկ անձից» կատարվող գնումների վերաբերյալ ցանկի համաձայն՝ այս տարվա մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել «Զաարտ» արվեստանոցի հետ, ըստ որի վերջինս պետք է նախագծային աշխատանքներ կատարի ուսումնական կենտրոնում լրացուցիչ շինարարություն անելու համար։ Պայմանագրի արժեքը 8.7 միլիոն դրամ է։ Կարելի է պատկերացնել, թե այդ նախագծերով իրականացվելիք աշխատանքների ծավալը որքան կկազմի։

Նշենք, որ սահմաններին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, երբ բարձրաձայնվեց բանակի տեխնիկական զինվածության ոչ բավարար մակարդակի մասին, հանրության շրջանում արդարացված ցասում են առաջացնում պետական անիմաստ ծախսերը։ Վերը նշված օբյեկտը, որի վրա արդեն ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար, անիմաստ ծախսերի ցցուն օրինակ է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930