Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Վրաստանի Խորհրդարանի պատգամավորը շարունակում սպասարկել Թուրքիայի շահերին. armenian-community.ge

Ապրիլ 15,2016 10:49

Երկու օր առաջ` ապրիլի 13-ին Վրաստանի Խորհրդարանի պատերի ներքո հեթական անգամ հնչեց 1915-23թթ. Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչը: Պատգամավոր Սամվել Պետրոսյանը դիմեց իր գործընկերներին` «Մենք` որպես ժողովրդավարական պետություն, պետք է ճանաչենք նշված փաստը: Գոնե այն պատճառով, որ Օսմանյան կայսրությունը նաև վնաս է հասցրել Վրաստանին»:

Ինչպես հարկն էր նշել, ցավոք բայց վրաց խորհրդարանականներն այս անգամ էլ պատրաստ չգտնվեցին քննարկելու Ցեղասպանության հարցը: Ահա արդեն տասը տարուց ավել է, ինչ Վրաստանի Խորհրդարանը ոչ մի կերպ չի համարձակվում նույնիսկ սկսելու 1915-23թթ. Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Երկրի Խորհրդարանի 150 պատգամավորներից, որոնք այդ թվում նաև ազգությամբ հայ քաղաքացիների ձայներն են ներկայացնում, չգտնվեց որևէ պատգամավոր, որը կաջակցեր Պետրոսյանի ելույթը:

Այնինչ, ինչպես նախօրոք ծրագրված տեսարանում, մեկնաբանությամբ ներկայացավ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Կվաճանտիրաձեն: Մինչդեռ, պարոն Կվաճանտիրաձեն իր հայտարարությունում, ըստ էության մեկնաբանում էր ոչ թե Վրաստանի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը, այլ խոսում էր Վրաստանի ներքին կայունության խախտման ինչ-որ անհասցե սպառնալիքների մասին:

«Մենք միշտ պետք է հիշենք, որ մեր շուրջը կան ուժեր, որոնք անդադար շահագրգռված են, որպեսզի Կովկասում միշտ պատերազմ լինի: Շահագրգռված են, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրները, այդ թվում նաև մեր ընդհանուր Հայրենիքը` Վրաստանը, մշտապես ակտիվորեն մասնակցի այդ պատերազմներին: Չտրվենք սադրանքներին, որոնք կարող են բխել մեր ոչ բարյացակամ հարևանների շահերից», -հայտնել է պատգամավոր Կվաճանտիրաձեն:

Հենց սկզբից կարող էր թվալ, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը Պետրոսյանին սադրիչ անվանեց: Մինչդեռ, շուտով Կվաճանտիրաձեից հետո ելույթ ունեցավ ևս մեկ պատգամավոր` Ազեր Սուլեյմանովը: Լսելով Ազերի ելույթը` միանգամից պարզ է դառնում, թե ում նկատի ուներ Զվիադ Կավաճանտիրաձեն` ասելով` «մեր շուրջը կան ուժեր, որոնք մշտապես շահագրգռված են, որպեսզի Կովկասում անդադար պատերազմ լինի»:

Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանը արդեն առաջին անգամը չէ, որ, թաքնվելով պատգամավորական անձեռնմխելիության տակ, օգտագործում է երկրի օրենսդիր մարմնի հարթակը Թուրքիայի շահերը պաշտպանելու համար: Հետաքրքիր է այն փաստը, որ Սուլեյմանովն ազգությամբ ադրբեջանցի է: Մինչդեռ, նա շարքային վրաց ադրբեջանցի չէ, այլ պանթուրքիզմի բացահայտ կողմնակից: Հակառակ դեպքում ինչպես կարելի է այլ կերպ մեկնաբանել այն փաստը, որ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացին այդպես ջանասիրությամբ պաշտպանում է երրորդ պետության շահերը:

Կարելի էր ենթադրել, որ պատգամավոր Ազերի նման դիրքորոշումը կապված է իր կուսակցական պատկանելության հետ: Նա ներկայացնում է «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունը: Բայց և այստեղ հարկ է նշել, որ Խորհրդարանին 1915-23թթ. Ցեղասպանության փաստը դատապարտելու կոչ անող Սամվել Պետրոսյանը ևս այդ կուսակցության անդամ է…

Հետևենք պատգամավոր Կվաճանտիրաձեի խորհրդին` «չտրվենք ոչ բարյացկամ հարևանների սադրանքներին» և չտարածենք ու չմեկնաբանենք պատգամավոր Սուլեյմանովի խայտառակ հայտարարությունը: Հարկ է ակնկալել, որ երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինները հարց կտան իրենք իրենց, թե ինչո՞ւ է Վրաստանի Խորհրդարանի պատգամավորը, ադրբեջանցին, խորհրդարանի հարթակից բացեիբաց հրահրում ազգամիջյան տարաձայնություններ և այդպես ջանադրաբար պաշտպանում Թուրքիայի շահերը:

Մինչ «իրավասու մարմինները» պատգամավոր Սուլեյմանովի լեզվով շարժվող խամաճիկներին կբացահայտեն, մնում է հուսալ, որ այդ ընթացքում ինքը չի հասցնի այն կարգի բախում բորբոքել, որի մարումն արդեն հաջորդ գումարման խորհրդարանի ուսերի վրա կդրվի:

 

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930