Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում լրատվամիջոցներից են իմացել, որ բանակցային սեղանին Կազանյան փաստաթուղթն է. «Հրապարակ»

Ապրիլ 15,2016 10:10

ԼՂ արտաքին հարաբերությունների արտաքին հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանի հետ փորձեցինք զրուցել բանակցային գործընթացի, մասնավորապես՝ Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մասին, թե ինչ փաստաթուղթ է հիմա բանակցային սեղանին, ինչ դրույթներ է այն պարունակում։ Նա նախ տեղեկացրեց, որ ԼՂ-ին որեւէ փաստաթղթի մասին չեն տեղեկացրել, Արցախում էլ լրատվամիջոցներից են իմացել, որ բանակցային սեղանին Կազանյան փաստաթուղթն է։

«Իհարկե, որեւէ փաստաթուղթ մեզ համար շահեկան չէ, այլապես մինչեւ հիմա որեւէ մեկը կդրվեր լայն քննարկման։ Ճիշտ է՝ Կազանյան փաստաթուղթն Ադրբեջանի կողմից պաշտոնապես չի ընդունվել, բայց մեր կողմից էլ այն ընդունելի չի եղել։ Որովհետեւ, եթե սկզբունքներում առաջարկվում է փաթեթային լուծում, մյուս փաստաթղթերի մեջ դրվում է փուլային լուծման հարցը՝ խաղաղապահների տեղակայում եւ այլն, նոր միայն Արցախի կարգավիճակի հարցի քննարկում, որը մեզ համար մինչ օրս եւ այսօր էլ ընդունելի չէ»։

Արցախի պատգամավորի կարծիքով, այսօր բարենպաստ պայմաններ չկան բանակցությունների համար. «Իբր հրադադարի բանավոր համաձայնություն է եղել, բայց մենք դեռ պատերազմական իրավիճակի մեջ ենք, ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռակոծել մեր սահմանները, ի՞նչ բանակցությունների մասին կարող է լինել խոսքը, նաեւ այսօր դրված է Արցախի՝ բանակցություններին ներգրավվելու հարցը, որը դեռեւս չի քննարկվել, չի ընդունվել, նշանակում է՝ այսօր իրատեսական չէ բանակցությունների մասին խոսելը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930