Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյանը մինչեւ Շուշիի ազատագրումը նկարներով է ճանաչել եկեղեցիները

Ապրիլ 15,2016 13:30

«Շուշիի ազատագրումից առաջ Աստծո հետ կապված որեւէ հայտնություն ունեցե՞լ եք»,-ի պատասխան այս հարցի՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն ասել է.

– Ես քահանայի թոռ եմ, ինձ համար նվիրական են անգամ ավերակ եկեղեցիները։ Եվ երազիս մեջ հաճախ եկեղեցիներ եմ տեսնում։

Բացի այդ, մի ալբոմ ունեմ, ուր եկեղեցիների նկարներ են։ Հաճախ եմ թերթում։ Մինչ ազատագրումը` Շուշիում չեմ եղել։ Նկարով էի ճանաչում Կանաչ ժամն ու Ղազանչեցոց եկեղեցին։ Չէի էլ պատկերացնում, որ Ղազանչեցոց եկեղեցին այդպիսի մեծ զորություն կունենար։ Ազատագրումից առաջ երազիս մեջ այդ զորությամբ հայտնվեցի Ղազանչեցոց եկեղեցում։ Երբ ազատագրեցինք, տեսա ու ճանաչեցի, ահա այստեղ էր, որ Աստված երազում ինձ բերեց։

Պատահական բան չէ։ Որքան էլ աշխարհիկ քաղաքականությունները պնդեն, թե պատերազմը հավատի հետ կապ չուներ, բայց մենք մեր պատմությունից եւ Սուրբ Գրքից գիտենք, որ Աստծով են բոլոր հաղթանակները։ Որ այս դեպքում եկեղեցիների եւ հատկապես Շուշիի եկեղեցու երեւումով է ի հայտ եղել՝ Աստծո սիրո եւ զորության ներկայությունն ու գոտեւորումը խորհրդանշելով։

«Շուշվա հաղթանակը հայ ազատագրական պայքարի ծաղիկն է»,– հայտարարել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։

Ըստ Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքի:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930