Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Կգերադասեի, որ Ադրբեջանը զինված լիներ այնպիսի զենքերով, որոնք ծանոթ են հայ զինվորականությանը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 15,2016 09:12

Հակառուսական տրամադրությունները մեզանում շարունակում են ահագնանալ, բնականաբար՝ ոչ առանց արեւմտամետ շրջանակների «շահագրգիռ» մասնակցության։

Ռուսական զենքով հայկական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը խոցելու դեմ բողոքի հերթական «ակցիան», ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի օրենսդրական նախաձեռնությունն է։

Ի՞նչ է մտածում այս մասին «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ։

-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, անկախ քաղաքական եւ աշխարհաքաղաքական ինչ-ինչ գործոններով պայմանավորված ժամանակավոր դժվարություններից, հնարավորություն է տալիս զարգացնելու մեր երկրի տնտեսությունը եւ հասարակությունն առաջ տանելու, որին այլընտրանք մոտ ապագայում՝ տեսանելի հեռանկարում, չեմ տեսնում։

-Ասվում է, որ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը Ադրբեջանին, այդ տեղը թափուր չի մնա՝ Ադրբեջանն այդ զենքը կգնի այլ երկրներից։

-Կարծում եմ, այն զենքերը, որ Ադրբեջանը գնել է, օրինակ, Իսրայելից եւ ներկրել Թուրքիայից, ավելի մեծ անհանգստություն են պատճառում մեր զինված ուժերին։ Ես կգերադասեի, որ Ադրբեջանը զինված լիներ այնպիսի զենքերով, որոնք ծանոթ են հայ զինվորականությանը եւ ավելի քիչ գլխացավանք են պատճառում առաջնագծում կռվող մեր մարտիկներին։

Անօդաչու թռչող սարքերի օրինակը ցույց տվեց, որ զենքերը, որոնք ունի Ադրբեջանը եւ չունի Հայաստանը, կամ կարող է ունենալ Ադրբեջանը եւ չի կարող ունենալ Հայաստանը, լուրջ գլխացավանք եւ անախորժություններ են պատճառում մեր բանակին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հայոց Բանակին գլխացավանք և անախորժություն պատճառում են Ձեր նման «վերլուծաբանները»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930